• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական նոյեմբեր

Ուղեցույց

Ելակետեր

  • Կրթահամալիրը շարժվում է իր ուսումնական օրացույցով.
  • կրթահամալիրի 1-12-րդ դասարանցիների աշնանային արձակուրդը վերջացել է, նոյեմբերի 9-ից ուսումնական առաջին շրջանի պարապմունքները վերսկսվում են.
  • կրթահամալիրի 2-4, 5 տարեկանների խմբերը 2020թ. սեպտեմբերի 1-ից գործում են անընդհատ.
  • կրթահամալիրի քոլեջում հոկտեմբերի 15-ից կիրառվում է ուսումնառության կազմակերպման հեռավար-առկա համակցված ձևը.
  • թագավարակը Հայաստանի Հանրապետությունում կա,  կլինի նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում. հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ից սահմանված է կարանտին.
  • Արցախից, հանրապետության սահմանամերձ բնակավայրերից կանայք, երեխաներ են տեղափոխվել Երևան, կրթահամալիրում կազմակերպվում է ութ տասնյակ մարդու կեցությունը,
  • կրթահամալիրի դպրոց-պարտեզներ, միջին, ավագ դպրոցներ,  քոլեջ սեպտեմբերի 29-ից մինչև այսօր ընդունվել են 180-ի չափ Արցախից, հանրապետության սահմանամերձ շրջաններից  եկած սովորողներ, սաներ։ Կրթահամալիրում Բլեյան բաց ցանցով կազմակերպում է «Հայաստան-Արցախ նոր համակեցություն» նախագիծը.
  • կրթահամալիրի մասնաշենքերը պատրաստ են ջեռուցման շրջանին։

Ուղեցույցի այլ ելակետեր, Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը տեսեք հոկտեմբերի ուղեցույցում։ Որպես լրացում՝ կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը շարունակում է գործել։ ՀՀ ամբողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու 2020թ․ 1514-ն որոշման հավելվածի առաջին կետով հանրապետությունում հայտարարվել է ընդհանուր զորահավաք։ Կրթահամալիրի երիտասարդ տղամարդ ուսուցիչների մի խումբ կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Առաջնագծում ծառայում են կրթահամալիրի սովորողների՝ մեծ թվով ծնողներ։ Հանրապետության հանրակրթական դպրոցների սովորողները հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 11-ը արձակուրդում էին, նոյեմբերի 12-ից ուսումնառության կազմակերպումը վերսկսվում է։

Կրթահամալիրում ուսումնառությունը կազմակերպվում է «Շեմին ուսումնական նոյեմբերն է» ուղեցույցում  բերված նախագծերի, հոկտեմբերի ուղեցույցում բերված կարգավորումների՝ ուսումնական տարածքների, անհատական հիգիենայի, սննդի, տրանսպորտային տեղափոխման, ուսումնառության ձևերի մասին։