• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական պարապմունքները ֆիզիկական միջավայրում վերսկսելու մասին

ՀՐԱՄԱՆ
06.11.2020թ.


2020թ․ նոյեմբերի 9-ից 2020-2021 ուսումնական տարվա առաջին շրջանի ուսումնական պարապմունքները նաև ֆիզիկական միջավայրում կազմակերպելու համար․

  1. դպրոցների ղեկավարներին՝
  • հրապարակել մասնաշենքերում անհապաղ կատարվող աշխատանքները, նոյեմբերի 7-ին մասնաշենքում աշխատողների ցուցակները, աշխատանքային օրվա տևողությունը. այդ թվում՝ ջեռուցման շրջանի պատրաստությունը ավարտելուն, ակտերում նշված թերությունները վերացնելուն ուղղված, կրթական օբյեկտներում մաքրության, դասավորության, կրթական օբյեկտների մուտքի հետ կապված, ֆիզիկական միջավայրի աշխատանքներ.
  • հրապարակել նոյեմբերի 9-13-ի աշխատակարգերը՝ դասացուցակներով, ուսումնական նախագծերով, ֆիզիկական միջավայրում, հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում աշխատողների ցուցակներով.
  • մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին՝ կազմակերպել ուսումնական պարապմունքների, նոյեմբերյան ուսումնական նախագծերի՝ ֆիզիկական միջավայրում անվտանգ-արդյունավետ կազմակերպման մշակումը.
  1. Լուսինե Մամիկոնյանին՝ անհրաժեշտ փոփոխություններով վերահրապարակել սովորողների տեղափոխման երթուղիները, պատասխանատուների անունները։

Կրթահամալիրի տնօրենի
պարտականությունները կատարող՝   Ս. Մարկոսյան