• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում հոկտեմբերի 15-30-ը աշխատանքի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
14.10.2020թ․



Նկատի ունենալով՝

  • կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով հանրապետության դպրոցներում օրինակելի ուսումնական պլանով որոշված աշնանային արձակուրդը տեղափոխելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը, հոկտեմբերի 15-ից 1-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզիկական միջավայրում ուսումնական պարապմունքների անհնարինությունը.
  • հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող մեդիակրթությունը, հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցների մեր գարնանային փորձը.
  • ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»),

ապահովելու նպատակով կրթահամալիրի ուսումնական օրացույցը.

  1. 2020թ. հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 30-ը 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կրթահամալիրի ֆիզիկական միջավայրից տեղափոխել հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներ.
  2. մանկավարժական աշխատողներին՝ հրապարակել հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցների նախագծերը՝ շաբաթվա, օրվա, դրանց արդյունքները,
  3. նկատի ունենալ, որ հրամանը վերաբերում է նաև ժամանակավոր սովորողի կարգավիճակով հեղինակային կրթական ծրագրերում ընդգրկված արցախցի սովորողներին, սաներին.
  4. հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում արցախցի սովորողների, ինչպես նաև դպրոցներում 2020-2021 ուսումնական տարվա նոր սովորողների ուսուցման կազմակերպման մեջ, այդ թվում՝ ՏՏ հմտությունների յուրացում, ներգրավել կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչներին, ուսուցչի օգնականներին.
  5. դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարներին՝
  • հրապարակել հոկտեմբերի 15-30-ի օրացույցը՝ հեռավար-ընտանեկան-ինքնակրթության  դպրոցների, առցանց պարապմունքների, ուսումնական TV-ռադիոների, մեդիագրադարանի, Սեբաստացի TV-ի օրվա աշխատակարգերով,
  • ապահովել շենք-շինությունների, բակերի ֆիզիկական սպասարկումը, ծառերի, կանաչ տարածքների խնամքը, ձմռան պատրաստության աշխատանքները, այդ թվում՝ բաց-բացօթյա, անհատական, փոքր խմբերով, հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումով ֆիզիկան միջավայրում իրականանցվող այլ աշխատանքներ.
  • հրապարակել աշխատողներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ դպրոցի, գրասենյակի ղեկավարի, կազմակերպիչների, դասավանդողների, դաստիարակների և նրանց օգնականների, երկարացված օրվա կազմակերպիչների, ուսուցչի օգնականների, ուսումնա-օժանդակ աշխատողների գործունեության պլանը, ռազմական դրությամբ պայմանավորված՝ ուսումնական հաստատություններում հերթապահության ժամանակացույցը.
  1. գրասենյակների ղեկավարներին, կազմակերպիչներին՝ կատարել աշխատողների, սովորողների ուսումնական աշխատանքի ամենօրյա հաշվառումը.
  2. թվային միջոցների սպասարկման մասնագետ Սեն Միքայելյանին՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպել կրթահամալիրի սովորողներին տեխնիկական աջակցություն.
  3. նկատի ունենալ, որ կրթահամալիրի տնօրենի գրասենյակը, աշխատակազմը, մանկավարժության կենտրոնը, կրթահամալիրի կրթական օբյեկտների շահագործման և սպասարկման ծառայության աշխատողները շարունակում են աշխատանքը սահմանված աշխատակարգով.
  4. հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին, սովորողներին, սովորողների, սաների ծնողներին։

Կրթահամալիրի տնօրենի
պարտականությունները կատարող՝    Ս. Մարկոսյան