• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում գնումների համակարգողի։

Աշխատանքի նկարագրությունը՝

  • «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն կրթահամալիրի գնումների կազմակերպում.
  • կրթահամալիրին հետաքրքրող ապրանքների, ծառայությունների՝ շուկայում առկա առաջարկների ուսումնասիրություն.
  • կրթահամալիրին անհրաժեշտ գնումների վերաբերյալ տեղեկատվության տարածում։

Ներկայացվող պահանջները՝

  • բարձրագույն կրթություն.
  • գնումներ համակարգողի որակավորում (գնումների որակավորված համակարգողների ցուցակում ընդգրկվածություն).
  • ՀՀ օրենսդրության բազային իմացություն.
  • խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ.
  • ռուսերենի և անգլերենի իմացություն.
  • համակարգչի իմացություն՝ MS Office փաթեթ (MS Word և MS Excel ծրագրերի իմացություն), Internet ծրագրերին տիրապետում։

Կրթահամալիրում աշխատողի ընդունելության բաց համակարգին մասնակցելու համար անհրաժեշտ է CV-ն ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը: