• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիարի՝ անգամ ծննդյան օրվա շնորհավորանքը կրթահամալիրից զատել չի լինում...

Կրթահամալիրում 2020-ի արտակարգ գարուն-ամառվա բեղուն աշխատանքների նախաձեռնության, ղեկավարման, արտակարգ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ամբողջացած հակաբացիլ ուսումնական միջավայրի, հակաբացիլ ծրագրային և մեդիամիջավայրի համար շնորհակալությո՜ւն Ձեզ, Տիա՛ր, մեր անկախ, համերաշխ աշխատախմբի ոգեղեն առաջնորդ։

Եվ կրթական բաց համայնքով ՀՀ վարչապետին բաց նամակով առաջարկում ենք պետական պարգևի ներկայացնել կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Շամխալի Բլեյանին.

  • Հայաստանում ՀՀ Անկախության հռչակագրով որոշված՝ կրթության սեփական համակարգի՝ «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական, կրթական տարբեր ծրագրեր իրականացնող միավորման ստեղծման, զարգացման, հանրապետական, համահայկական, միջազգային ճանաչման հասցնելու համար.
  • ՀՀ օրենքով որոշված՝ պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրի հայեցակարգի համար.
  • հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքանու, ծրագիր մշակող, կազմակերպող տարածող ուսուցչի նոր կարգավիճակի, սեբաստացի կրթական բաց, գործուն, համերաշխ համայնքի համար.
  • սեբաստացի կրթական համայնքի միջոցներով և սովորողների, ուսուցիչների նախագծային աշխատանքով խորհրդային ժառանգություն շենքերը-շինությունները՝ ներսով-դրսով, կրթական նոր միջավայրի վերածելու, Երևանի Հարավարևմտյան զանգվածի թաղամասերում կրթական պարտեզներ ստեղծելու համար։