• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը հրավիրում է աշխատանքի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կերպարվեստ, տեխնոլոգիա դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն,
  • գործող արվեստագետ, արհեստավոր է,
  • մասնակցում է հեղինակային ուսուցողական միջավայրի ստեղծմանը, որպես կազմակերպիչ՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ցուցահանդեսներին, տոնավաճառներին, 
  • վարում է իր ուսումնական բլոգը,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • կարողանում է՝
    • կազմել կերպարվեստի, տեխնոլոգիայի հանրակրթական, սովորողների ընտրությամբ գործունեության ուսումնական ծրագիր,
    • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, իրականացնել ուսուցում ուսումնական բլոգներով,
    • իր արվեստանոց-արհեստանոցում ապահովել տեխնոլոգիական գործունեության անվտանգ, հիգիենիկ, ներառական միջավայր,
    • իրականացնել ուսուցումն արտադրությամբ,
    • սովորողների հետ մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ համայնքային ծեսերի, շրջակա միջավայրի, տոնախմբությունների ձևավորման, սպասարկման,
    • ստեղծել և ղեկավարել նախասիրություն ունեցող սովորողների ստեղծագործական խումբ,
    • կազմակերպել ճամբար, ստեղծագործական հավաք կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս։