• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում թուրքերեն դասավանդողի

Կրթահամալիրում թուրքերեն դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն,
  • ունի թուրքերենի օգտագործման փորձ,
  • վարում է կրթահամալիրի պաշտոնական կայքի թուրքերեն էջը.
  • կարողանում է՝
    • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
    • կազմել և վարել թուրքերենի ուսուցման դասընթաց՝ ավագ դպրոցի սովորողների ընտրությամբ, տարատարիք սովորողների, մեծահասակների լրացուցիչ ուսուցման.
    • ուսումնական նյութեր ստեղծել, այդ թվում՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, ֆլեշմոբի համար.
    • վարել ժամանակակից Թուրքիայի մասին դասընթաց.
    • մասնագիտական խնդիրների լուծման համար թուրքերենից բացի գործածել այլ օտար լեզու.
    • մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
    • ճամփորդել սովորողների հետ. 
    • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք: