• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երբ հանդիպման օրը, ժամը դուք եք որոշում

Ես ստուգում էի մեր մանկավարժության կենտրոնի ղեկավար-կրթահամալիրի փոխտնօրեն  Սուսան Մարկոսյանի կազմաած հեղինակ-մանկավարժների գործունեությամբ առաջացած հուլիսյան օրացույցի համապատասխանությունը։ «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնը՝  իր բաց-ինքնավար տարատարիք խմբերով, լողափային պարտեզային խմբերով և ճամբարներով Փառատոնային պուրակում, Արևելյան դպրոցի և քոլեջի հարթակներում՝ մի-մի ինստալացիա… կանաչի մեջ, ջրի մեջ, ջրից դուրս, տկլոր-զվարթ խմբերով նկարում են, քանդակում են, ծեփում, կառուցում… Ամեն օր ավելացող 2-6 տարեկաններով, ընդունելությամբ ամառային նախակրթարան՝ իր կարգապահ դաստիարակով, երաժշտական-ջրային-ծիսական խաղերով… Ահա ձեզ տարիներով, հարյուրների ջանքերով իրական դարձած հեղափոխություն… Ինչո՞ւ չեք տանում-տարածում  բնակելի արվարձաններով մեկ… ա՛յ հայ ժողովուրդ, հանրակրթության ի՞նչ չափորոշիչներ եք ուզում ներմուծել, քան կյանքով բացահայտ ստեղծված՝ էնդեմիկ տեսակը, որ, ուրախացեք, Հայաստանի նորագույն շրջանի քիչ բրենդներից է… Ուսումնական հուլիս-օգոստոս… Մնացածը՝ օրացույցում սեբաստացիական…