• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրառում են սեբաստացիները

 
Երբ ինձ, տաս տարվա հարս Տաթևիս, հարցնում են, թե՞ ինչու եմ Արենիս ուղարկում Բլեյանի մոտ (իրենք էդպես են ասում), ես պարզապես ժպտում եմ։ էլ ի՞նչ ասեմ... Ախր նրանք չեն պարել թամզարա, Մարմարյա դահլիճում ուս ուսի տված չեն հուզվել Կոմիտասի երաժշտության ներքո։ Այո, իմ տղան Բլեյանի մոտ է ու տուն գալ չի ուզում։ Տիկին Մարիետի եփածն էլ ուրիշ է։ Ամեն ինչն է ուրիշ, ախր Սեբաստացի են, իրենք ու իրենց դպրոցը։ Բլեյանը օրինակ է, ընկեր, Բլեյանը դպրոցի լանջերն է, որտեղից գլորվում են երեխաները ու երջանիկ են, բարի են, սիրտ ունեն, ՍԻՐՏ։ Այսքանը ինչպե՞ս պատմեմ մյուս հարսներին։ Ախր վախենում են, որ այդ դպրոցը կկոտրի իրենց ժանգոտած կարծրատիպերը, որ կկոտրի աչքերի ճաղավանդակները ու վերջապես կտեսնեն այն ահռելի աշխատանքը, որ մենք, Սեբաստացիներս ենք ամեն օր անում ` մեծից փոքր։ Մենք համախմբված ենք մեկ գաղափարի, նպատակի և երազանքի շուրջ։ Եվ դա մեր երեխաների շահերն են, նրանց ժպիտները ու ապահովությունը։ Այո, իմ տղան Բլեյանի մոտ է, հիմա էլ է այնտեղ, իր ճամբարային ամառն է վայելում, լողում է, ձի է վարում, ապրում է, Սեբաստացին լեցուն է կյանքով, եռանդով, նա չի տրտնջում, նա Բլեյան է։ Դե գնամ շենքի հարսներին էլ այսքանը ասեմ։ Ինձ համբերություն։
Լ