• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք հենց ձեր աջակցության կարիքն ունենք․․․Արձագանեք․․․

Սիրելի սովորողներ, ծնողներ, շրջանավարտներ,  բարեկամներ
Կրթահամալիրի գործող պաշտոնական կայքն ինչքան էլ սիրելի է իր ստեղծողներով, իր տասնամյա պատմությամբ, սակայն հասունացել է այն նորացնելու, նոր կերպարով-հնարավորություններով վերափոխելու անհրաժեշտությունը։ Այս կարևոր որոշումը կյանքի կարող ենք կոչել ձեր՝ բոլորիդ, աջակցությամբ։ 
Մենք կարիք ունենք ծրագրային, դիզայներական, բովանդակային առաջարկի, խորհրդատվության, գործի գլուխ անցնելու պատրաստակամության։ Կարևորում ենք նաև աշխատանքային խմբում մի քանի սովորողների, ուսուցիչների ներգրավվումը։ Թող դա լինի նաև ուսուցում՝ հետագա սպասարկմանն ընդառաջ։ Համեցեք, միասին նորացնենք կրթահամալիրի պաշտոնական կայքը։
Անհամբեր, շնորհակալ սպասում ենք ձեր դիտարկում-առաջարկներին՝ [email protected] էլ․ փոստի հասցեում։
 
Հարգանքով՝ 
կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան
ՏՏ, ծրագրավորման լաբորատորիա, ղեկավար՝ Հերմինե Անտոնյան
 
Լուսանկարը՝ Սյուզան Սարգսյանի