Հինգշաբթի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախադպրոցական խմբի սանի, դպրոցի սովորողի, ուսանողի, ուսումնառության պայմանագիրը կնքում են՝
Կրթահամալիրի խորհուրդը հաստատում է ուսումնառության պայմանագրի օրինակելի ձևը, որի հիման վրա կնքվում է սովորողի ուսումնառության անհատական պայմանագիր:
Պայմանագիրը կնքելուց առաջ դպրոցի ղեկավարը պայմանագրի կողմին, երաշխավորին ներկայացնում է հեղինակային կրթական ծրագիրը, դրա կազմակերպման կարգերը, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները։
Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ տարիքային փուլերի՝
Պայմանագիրը կնքվում է տարիքային փուլի նշված ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են:
Պայմանագիրը կնքվում է թղթային մեկ օրինակից, որը պահվում է դպրոցի գրասենյակում։ Պայմանագրի բոլոր էջերի վրա կողմերը ստորագրում են։ Պայմանագրի էլեկտրոնային պատճենն ուղարկվում է կողմին, երաշխավորին, հրապարակվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում։
Պայմանագիրը լուծվում է սահմանված կարգով։