• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սասնալանջ կամ Մհերի դուռ

Ստեղծագործական հավաքի պաշտոնական բացումը՝ 2020թ․ հունիսի 15-ին։

Աշխատանքը կսկսվի հունիսին ու կշարունակվի ողջ ամառ․ կարող եք միանալ ձեզ հարմար ժամանակ ու ձեզ հարմար վայրից։

Մասնակիցները՝ գործող արվեստագետներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ՝ սովորողներ, ուսանողներ, ընտանիքներ։

Նյութերը՝ քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, փայտ, որմնանկար, ջրավազան, շատրվան, կանաչ թումբ….

Աշխատանքները կիրականացվեն ֆիզիկական և վիրտուալ հարթակներում։

Ֆիզիկական հարթակներ՝

Կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ջերմոց-լաբորատորիա…, մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, պատշգամբում, բնակավայրում․․․

Վիրտուալ հարթակներ՝

Ընտանեկան դպրոցների հանդիպումներ-խորհրդատվություններ, վարպետության դասեր, հանդիպումներ, այլ նախաձեռնությունններ։

Թեմատիկան՝ «Սասնա ծռեր» էպոս։

Աշխատանքները կձևավորեն Սարալանջը՝ որպես Սասնալանջ,  կամբողջանա Փառատոնային պուրակը՝ իր Ագռավաքար քարանձավով։

Քանդակագործների ստեղծագործական հավաքի պաշտոնական ամփոփումը՝ 2020թ հուլիսի 1-ին Սասնալանջին։

Պարգևներ՝ բոլոր մասնակիցներին կտրվեն վկայագրեր, իսկ ընտրված երեք լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։

Փառատոնի կազմակերպիչ՝  «Վիգեն Ավետիսի» քանդակի դպրոց, քանդակագործ Վիգեն Ավետիս

Փառատոնի համակարգող՝ Լիլիթ Սարգսյան, հեռ․+37494460060, էլ․ հասցե [email protected]

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Փառատոնի բլոգը՝ sculpturemskh.wordpress.com

Մասնակցության հայտը։