• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սասնալանջ կամ Մհերի դուռ

Քանդակագործների ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Սկսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնած քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքը։ Այս տարի փառատոնը որպես քանդակագործների ստեղծագործական հավաք կազմակերպումը մասնակիցներին ավելի լայն հնարավորություն է տալիս ազատ ստեղծագործելու համար։ Կրթահամալիրում կազմակերպվող հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում «Սասնա ծռեր» էպոսը դառնում է ուսումնասիրության և ինքնաբացահայտման հաջողված նախագիծ, որին իմ դիմումով միանում են Հայաստանի այլ մարզերի սովորողներ։ Ահա ինչու՝ քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի՝ մեր հայտարարած ամենամյա փառատոնի 2020թ. ստեղծագործական հավաքը կազմակերպվում է էպոսով, որպես քանդակագործական բաց, ստեղծագործական հավաք՝ Սասնալանջ՝ Սասնա տան Սարալանջ կամ Մհերի դուռ։

Աշխատակարգ

Ստեղծագործական հավաքի պաշտոնական բացումը՝ 2020թ. հունիսի 15-ին։

Մասնակիցները՝ գործող արվեստագետներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ՝ սովորողներ, ուսանողներ, ընտանիքներ։

Քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, փայտ, որմնանկար, ջրավազան, շատրվան, կանաչ թումբ....

Աշխատանքները կիրականացվեն կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ջերմոց-լաբորատորիա..., մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում...

Ստեղծագործությունների թեմատիկան՝ «Սասնա ծռեր» էպոսից։

Աշխատանքները կձևավորեն Սարալանջը՝ որպես Սասնալանջ,  կամբողջանա Փառատոնային պուրակը՝ իր Ագռավաքար քարանձավով։

Քանդակագործների ստեղծագործական հավաքի պաշտոնական ամփոփում՝ 2020թ. հուլիսի 1-ին՝ Սարալանջին, Փառատոնային պուրակում, կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Ցանկացողները կարող են շարունակել աշխատանքը՝ օգտվելով կրթահամալիրի ծառայություններից (կացարան, սնունդ, տեխնիկական աջակցություն)։

Մասնակիցներին կտրվեն վկայագրեր։ Ընտրված աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, քանդակագործ Վիգեն Ավետիս

Նկարը՝ Արեգ Քեշիշյանի

Օգնական՝