• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձոն տեխնոլոգիական-երաժշտական առցանց ստուգատես

Ապրիլի 7-ին՝ ժամը 12․00-23․00, կրթահամալիրի ֆեյսբուքյան Ձոն իրադարձության էջում երաժշտական, տեխնոլոգիական առցանց ելույթ-ցուցադրություններով՝ անհատական կատարումներով, վոկալ գործիքային համույթներով, երգչախմբերով, ընտանեկան բենդերով, ցուցահանդեսներով միասին ստեղծենք տոնական տրամադրություն, այլընտրանքային լուծումներով անսպասելի դարձնենք տոն օրը։

Օրվա  ընթացքում․

Ժամը 12․30՝ Լիլիթ Առաքելյանի ուղիղ եթերով մենահամերգը կրթահամալիրի վերնատնից

Ժամը 19․00՝ Արևելյան ընտանեկան դպրոցների համերգ

Էջում կլինեն նաև խնջույքի երգերի ուսուցում ուղիղ եթերում․

  • ժամը 14․00․ ուսուցանողներ՝ Աննա Երիցյան, Մարինե Ոսկանյան, Ավագ Մարգարյան
  • ժամը 17․30․ ուսուցանող՝ Մարինե Մկրտչյան
  • Ժամը 17․00՝ ուսուցանող՝ Սյուզի Մարգարյան
  • ժամը 18․30․ ուսուցանողներ՝ Սեդա Թևանյան, Ջուլի Ղազարյան

 Հետևե՜ք, միացե՜ք էջին։