• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առցանց սեմինարից

Նախ ասեմ, որ շատ հետաքրքիր էր որպես ունկնդիր հետևել Սեբաստացի համայնքի առցանց քննարկմանը: Հավեսս գալիս է մեր կրթահամալիրի թափանցիկությունը: 

Քննարկման ընթացքում ինձ համար մի շատ կարևոր հարց ծագեց, բայց ծնողները բազմահարց էին ու մտածեցի,որ էսպես նամակով ավելի ճիշտ կլինի հարցով դիմել, մանավանդ, որ այդ պահին ծրագրին էլ ծանոթ չէի դեռ։

Ինձ համար ամենակարևոր հմտություններից մեկը, որը պետք է ձեռք բերի սովորողը՝ ինքնուրույն լինելն է:

Այդ հմտությունը ես և իմ ընկերները ձեռք ենք բերել հենց կրթահամալիրում, որտեղ պոկվում էինք ընտանիքներից՝ օրվա մեծ մասը լինելով կրթահալիրում կամ մի քանի օր անցկացնելով ուսումնական ճամբարներում: Ես անսահման սիրում եմ իմ ընտանիքը (դե, դա հաստատ գիտեք), բայց ես գիտեմ, որ երբ տնային աշխատանքի հետ խնդիրներ ունենալու ժամանակ, եզակի դեպքերում, դիմել եմ ընտանիքիս տարբեր անդամներին, միշտ վերջում փոշմանել եմ, որովհետև ինձ չէին ուղղորդում, այլ կոնկրետ ձեռքս բռնած հասցնում էին պատասխանին (չգիտեմ՝ որքանով հասկանալի բացատրեցի)... ու Միջին դպրոցից սկսած՝ դիմել եմ միայն ստեղծագործական հարցերով...

Ու այս պարագայում, երբ ծնողը ստանձնում է այդքան կարևոր դեր ուսումնական գործընթացի մեջ, չի խանգարի՞ երեխայի ինքնուրույն մտածելուն, չէ՞ որ միշտ ծնողը կողքին կլինի, երեխան չի զգա «մենակությունը»ու չի փորձի ինքնուրույն լուծել «խնդիրը»... 

Էսպիսի մի հարց ծագեց... Ինձ կարևոր թվաց: