• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2020թ. մարտի 30-ից ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
27․03.2020թ.

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 30-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել որպես ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց.
  2. կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարներին՝
  • ուղեցույց ունենալ «Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը, մանկավարժական աշխատողների, ընտանեկան դպրոցների մասնակիցների հետ նախատեսել և իրականացնել  ընտանեկան դպրոցների բնականոն գործունեությունն ապահովող աշխատանքներ.
  • աշխատանքները լուսաբանելիս նկատի ունենալ, որ կրթահամալիրում կազմակերպվող ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցից կարող են օգտվել, հանրապետության ուսուցիչները, սովորողները՝ որպես լրացուցիչ կրթություն.
  • կրթահամալիրի տնօրենին ներկայացնել աշխատողներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ մանկավարժական, ուսումնա-օժանդակ, գործունեությունը մարտի 30-ից ապրիլի 14-ը․
  1. կրթահամալիրի փոխտնօրեն Էրիկ Սարիբեկյանին՝ դպրոցների սպասարկման աշխատողների հետ ապահովել շենք-շինությունների, բակերի, ծառերի, կանաչ տարածքների, ոռոգման ցանցերի պահպանության, խնամքի և բարելավման աշխատանքները.
  2. նկատի ունենալ, որ՝
  • կրթահամալիրի կրթական օբյեկտները բաց են, անհատական անհրաժեշտ աշխատանքի համար՝ պահպանելով հանրապետության պարետի սահմանած կարգը, տեղեկացնելով դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարին.
  • կրթահամալիրի աշխատողների արձակուրդի սահմանված կարգով մանկավարժական աշխատողը կարող է մարտի 30-ից ապրիլի 14-ը արձակուրդ գնալ՝ օգտվելով իր  2020թ. արձակուրդից, նախատեսելով իր աշխատանքը հուլիս-օգոստոսի ամառային լրացուցիչ կրթության ճամբարներում.
  1. գրասենյակների ղեկավարներին, կազմակերպիչներին՝ կատարել ուսուցիչների, սովորողների ուսումնական աշխատանքի հաշվառումը.
  2. նկատի ունենալ, որ կրթահամալիրի տնօրենի գրասենյակը, աշխատակազմը, մանկավարժության կենտրոնը, կրթահամալիրի կրթական օբյեկտների շահագործման և սպասարկման ծառայության աշխատողները շարունակում են աշխատանքը սահմանված աշխատակարգով.
  3. հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին, սովորողներին, սովորողների, սաների ծնողներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան