• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողի առցանց-հեռավար գարնանային դպրոց

Հոդվածների, մշակումների, գրառումների, ուսումնասիրությունների, նախագծերի համար առաջարկվող թեմաներ․

  • Հեռավար-առցանց դպրոց․ մի նախագծի (նախագծերի) ամփոփում․ ներառվում են՝ արդյունքների, մեթոդաբանության, մեդիագործիքների կիրառման փորձը, դժվարությունների, հաջողությունների, ձեռքբերումների մասին գրառումները
  • Ընթերցանության նախագծերը՝ որպես առցանց դպրոցի կարևոր նախագծային բաղկացուցիչ․ զարգացումը
  • Մաթեմատիկան առցանց դպրոցում․ նախագծային փաթեթներ, տեսադասեր։ Հաջողված փորձի ներկայացում։
  • Առարկայական նախագծային փորձի ներկայացում։
  • Երաժշտական ֆլեշմոբները՝ ինքնակրթության կարևոր բաղկացուցիչներ։
  • Հեռավար-առցանց դպրոցի նախագծային ընտրանին՝ օտարալեզու ընթերցողի համար։
  • Հեռավար առցանց դպրոցը՝ օտարալեզու տեսանյութերին․ մեր փորձը ներկայացնում ենք աշխարհին։
  • Իմ բնակավայրը՝ ֆոտուպատումներ, տեսանյութեր, առկա խնդիրների բարձրաձայնում, գրառումներ։
  • Առցանց-հեռավար ուսուցման շաբաթն ու ուսումնական նոր նախագիծը․ հիմնական շեշտադրումներ, օգտագործվող մեդիա գործիքներ։
  • Առցանց ուսուցման կազմակերպման համար նոր մեդիագործիքի կիրառման իմ փորձից
  • Առցանց ուսուցման կազմակերպման համար առաջարկված մեդիագործիքների կիրառման իմ փորձից։
  • Կրթահամալիրային ֆլեշմբոբները նոր զարգացումներով, նոր ձևաչափերով։
  • Առցանց աշխատողի օրագրապատումներ։
  • Լրացուցիչ կրթության նախագծային փորձից։
  • Առցանց դպրոցի զարգացումը․ դպրոցական նախագծային զարգացումներ, համատեղ նախագծեր
  • Ինքնակրթությունը առցանց-հեռավար դպրոցի ժամանակ՝  մանկավարժական հոդվածների ընթերցում-ներկայացումներ, ուսումնական գրականության ընթերցում-ներկայացումներ, ֆիլմ դիտում-ներկայացումներ, գրքի ընթերցում-ներկայացումներ․ գրառումներ, ակնարկներ կարդացածի, տեսածի մասին՝ փորձի փոխանցում
  • Առցանց դաստիարակի օրագրապատումներ
  • Առցանց ուսուցման դասվարը․ փորձի ներկայացում։
  • Այլ։

Մշակումը՝ Մարգարիտ Սարգսյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի, 4-րդ դաս․, կինո-ֆոտո գործ