ՀՐԱՄԱՆ
13․03.2020թ.
Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև առնվազն 23-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝
- 2020թ. մարտի 16-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել հեռավար-առցանց.
- դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարներին՝
- հրապարակել մարտի 16-20-ի օրացույցը՝ հեռավար ուսուցման աշխատակարգերով, ուսումնական TV-ռադիոների, մեդիագրադարանի, Սեբաստացի TV-ի օրվա աշխատակարգերով.
- ապահովել շենք-շինությունների, բակերի ֆիզիկական սպասարկումը, ծառերի, կանաչ տարածքների խնամքը, ոռոգման ցանցերի բարելավման աշխատանքները.
- կրթահամալիրի տնօրենին ներկայացնել աշխատողներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև երկարացված օրվա կազմակերպիչների, ուսուցչի օգնականների, ուսումնա-օժանդակ աշխատողների գործունեությունը մարտի 16-20-ին.
- մանկավարժական աշխատողներին՝ մարտի 16-20-ի համար նախատեսված ուսումնական պարապմունքները ամբողջությամբ տեղափոխել մեդիակրթության հարթակներ՝ հրապարակելով առցանց ուսուցման ամեն օրվա նախագծերը, դրանց արդյունքները.
- նկատի ունենալ, որ կրթահամալիրի կրթական օբյեկտները բաց են, առանձին փոքր խմբեր նախագծային աշխատանքի համար կարող են օգտագործել իրենց որոշած տարածքը՝ տեղեկացնելով դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարին.
- դպրոցների, ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիաների, մասնախմբերի ղեկավարներին՝
- ուսուցիչների հետ ամփոփել մարտի 2-6-ի, մարտի 16-20-ի հեռավար ուսուցման փորձը, ներկայացնել դա հոդվածներով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններում, դասընթացների ծրագրերում, ուսումնական օրացույցում, ուսուցման կազմակերպման կարգերում փոփոխությունների առաջարկություններով.
- նկատի ունենալ, որ կրթահամալիրում կազմակերպվող հեռավար ուսուցումից կարող են օգտվել, հանրապետության ուսուցիչները, սովորողները՝ որպես լրացուցիչ կրթություն.
- նկատի ունենալ, որ կրթահամալիրի աշխատողների արձակուրդի սահմանված կարգով մանկավարժական աշխատողը կարող է մարտի 16-20-ին արձակուրդ գնալ՝ օգտվելով իր 2020թ. արձակուրդից, նախատեսելով իր աշխատանքը հուլիս-օգոստոսի ամառային լրացուցիչ կրթության ճամբարներում.
- գրասենյակների ղեկավարներին, կազմակերպիչներին՝ կատարել ուսուցիչների, սովորողների ուսումնական աշխատանքի հաշվառումը.
- նկատի ունենալ, որ կրթահամալիրի տնօրենի գրասենյակը, աշխատակազմը, մանկավարժության կենտրոնը, կրթահամալիրի կրթական օբյեկտների շահագործման և սպասարկման ծառայության աշխատողները շարունակում են աշխատանքը սահմանված աշխատակարգով.
- հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին, սովորողներին, սովորողների, սաների ծնողներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան