• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրական-ստեղծագործական մրցույթ

Ե. Չարենցի տուն-թանգարանը Չարենցի ծննդյան 125-ամյակին ընդառաջ կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ, որի հաղթողը կարժանանա մեծն բանաստեղծի ձուլածո մեդալին և կստանա դրամական պարգև: «Բանք չափաւ» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթը տեղի կունենա մինչև 2022 թվականը՝ երեք փուլով:
Մրցույթի մասնակիցները նախապես ներկայացնում են իրենց ստեղծագործությունները՝ պոեզիա-յոթ բանաստեղծություն, փոքր արձակ- երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե:
Մրցույթի ժյուրիի կազմ
1. բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյան,
2. բանաստեղծ Հակոբ Մովսես,
3. խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյան,
4. գրող, գրականագետ Հովիկ Չարխչյան,
5. բանաստեղծ, գրականագետ Անահիտ Ասատրյան:

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:
Յուրաքանչյուր մրցափուլից հետո ընտրվելու է մեկ հաղթող: Վերջին մրցափուլը կկայանա դեկտեմբեր ամսին:
Հայտերը ներկայացնել հետևյալ էլ. հասցեով [email protected] մինչև ս.թ. ապրիլի 6-ը:

Աղբյուրը։