• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
01․03․2020թ․

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 2-6-ը հանրապետությունով բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 2-ից 6-ը կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում դադարեցնել և կազմակերպել հեռավար-առցանց.
  2. մանկավարժական աշխատողներին՝ մարտի 2-6-ի նախատեսված ուսումնական պարապմունքները ամբողջությամբ տեղափոխել մեդիակրթության հարթակներ՝ հրապարակելով առցանց ուսուցման ամեն օրվա նախագծերը, դրանց արդյունքները.
  • 2-5 տարեկանների ընտանեկան նախագծեր, այդ թվում՝ բացօթյա, մարզական, հիգիենայի պահպանման.
  • 1-12-րդ դասարանցիների, քոլեջի սովորողների ուսումնական պլաններով որոշված դասընթացների ծրագրով նախագծեր.
  • մայրենիի, ընթերցողական, «Ձոն» տեխնոլոգիական, հասարակագիտական ստուգատեսային նախագծեր.
  • այլ նախագծեր.
  1. գրասենյակների ղեկավարներին, կազմակերպիչներին՝ կատարել ուսուցիչների, սովորողների ուսումնական աշխատանքի հաշվառումը.
  2. դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարներին՝ մարտի 2-6-ի օրացույցը հրապապարկել՝ հեռավար ուսուցման աշխատակարգերով, ուսումնական TV-ռադիոների, մեդիագրադարանի, Սեբաստացի TV-ի օրվա աշխատակարգերով.
  3. կրթական օբյեկտների ղեկավարներին՝
  • դադարեցնել կրթական օբյեկտների ջեռուցումը, հրապարակել շենք-շինությունների, բակերի ֆիզիկական սպասարկման աշխատակարգը, պատասխանատուների ցուցակը.
  • մարտի 3-ի վարչական խորհրդում ներկայացնել հեռավար դպրոցի ընթացքը, խնդիրները.
  1. նկատի ունենալ, որ կրթահամալիրի տնօրենի գրասենյակը, աշխատակազմը, մանկավարժության կենտրոնը, կրթահամալիրի կրթական օբյեկտների շահագործման և սպասարկման ծառայության աշխատողները շարունակում են աշխատանքը սահմանված աշխատակարգով.
  2.  հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին, սովորողներին, սովորողների, սաների ծնողներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան