• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բլեյան կրթական ցանցը՝ ձեր բնակավայրում․ հավաք

Երևանի, ՀՀ մարզերի քաղաքների, գյուղերի բնակիչների, ընտանիքների՝ Բլեյանի դպրոցով հետաքրքրվողների համար մարտի 5-6-ին կրթահամալիրում կազմակերպվում է հավաք՝  Բլեյան ցանցին,  հեղինակային կրթական ծրագրին, միջավայրին ծանոթանալու նպատակով։ Հավաքին կարող եք մասնակցել մեկօրյա և երկօրյա ծրագրով։
Հավաքին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս թերթիկը։

Խրախուսվում է ընտանիքներով մասնակցությունը (հատկապես երեխաների մասնակցությունը ցանկալի է): Գիշերակացի կարիք ունեցողները կարող են գիշերել կրթահամալիրի հյուրատանը:

Երկօրյա ծրագիր. մարտի 5` ժամը 10.00-15.00, մարտի 6` ժամը 09.00-16.00
Մեկօրյա ծրագիր՝ մարտի 6`  ժամը 09.00-16.00

Հարցերի համար կարող եք զանգել՝ 093 309,389, գրել՝ [email protected], դիմել ֆեյսբուքով Արմինե Թոփչյանին։

Ամբողջական նյութը՝ կրթական ցանցի բլոգում։

Էջի լուսանկարը՝ մաթեմատիկայի ուսուցիչ Սմբատ Պետրոսյանի