• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

« Ձոն Սեբաստացուն». Սուրբ Սարգսի ծիսական նախատոնակ

« Ձոն Սեբաստացուն». Սուրբ Սարգիսի ծիսական նախատոնակով ուրբաթ-համերգը՝ փետրվարի 7-ին, Ժամը՝ 15.15 կրթահամալիրի Մայր դպրոցում, ներկայացնում ենք այսօր ՝02.02.2020 ոսկե նշաթվերով՝ ոչ պատահականության սկզբունքով կամ քմահաճույքով... Ասում են` այս օրը պահված ցանկությունների իրականացման, սիրո և ներման, 1000 տարին մեկ կրկնվող մոգական ժամանակահատված է: «Բնակավայր առանց ճաղերի» նախագիծն էլ ֆիզիկական միջավայրից զատ՝ ներքին ինքնապաշտպանություն իրականացնող բացառիկ առիթ է, ներսի երազանք: Ուրբաթ-տոնախմբությանը, որպես այս գաղափարի ուխտավոր, կրթահամալիրի հյուրն է «Տոնացույց» ֆոլկ-թատրոնը՝ պատրաստակամ , ասելիք-անելիքով.... Եկե՛ք խմբերով, ինքնաբուխ, ծիսական արդուզարդով, լիքը ձեռքով: Սբ. Սարգսի տոնը հրաշալի առիթ է՝ սովորելու և սովորեցնելու...

Օրվա ծրագիրը։
Սիրով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծեսերի կենտրոն