• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունվարյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

Ներկայացնում ենք մաթեմատիկայից հունվարյան ֆլեշմոբի առաջադրանքները: Այս ամիս մի տարբերակ էլ է ավելացել, որը կազմել ենք սովորողների առաջարկած խնդիրներից: 

Մասնակցելու համար ընտրեք ձեզ հարմար տարբերակը, լուծեք առաջադրված խնդիրները և պատասխանները լրացրեք համապատասխան տեղերում: Վերջում սեղմեք ներքևի կապույտ կոճակը:

Պատասխաններն ընդունելու ենք մինչև փետրվարի 2-ը՝ ժամը 23:59: Յուրաքանչյուրդ կարող եք նաև խնդիրներ առաջարկել՝ անկախ նրանից, թե որ դասարանցի եք: Դրա համար «Առաջարկություններ» բաժնում գրեք ձեր առաջարկած խնդիրը: 

Լուսանկարում՝ միջին դպրոցի սովորողները Արատեսի դպրական կենտրոնում։ Սմբատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: