• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագիր 2020

Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում։ Հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում. անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ. ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում։

Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։

  1. Հեղինակային հանրակրթական ծրագրերի վերամշակում։
    2020-2021 ուսումնական տարվա օրացույց, ուսումնական օրացույցի հավելվածներ՝ ամենամսյա օրացույցներ, ամենօրյա աշխատակարգեր, դպրոցների, մասնագիտական խմբերի, ուսումնական կենտրոնների օրացույցներ։
    2020-2021 ուսումնական տարվա ուսումնական պլաններ՝ 5 տարեկանների ուսուցման, 1-3-րդ դասարանի, 4-5-րդ դասարանի, 6-8-րդ դասարանի, 9-րդ դասարանի, 10-12-րդ դասարանի։ Դրանց կազմակերպման պայմանների, կարգերի լրամշակում։
    Ցանցի հանգույցի ստեղծման նախաձեռնող խմբի հետ նախագծերի մշակում։ Ցանցի հանգույցները՝ որպես համայնքային բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ. դրանց զարգացման ծրագրեր՝ իրենց յոթ հրաշալիներով։ 
    2019-2020 ուսումնական տարվա 3-4-րդ շրջանների, 2020-2021 ուսումնական տարվա 1-2-րդ շրջանների, որպես լրացուցիչ կրթություն՝ «Ուսումնական գարուն», «Ուսումնական ամառ», «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ» բաց նախագծերի, տնային ուսումնական աշխատանքի, ինքնակրթության նախագծերի մշակում։ Դասընթացների ծրագրեր։ Ցանցի 1-12-րդ դասարանում սովորողների, դասավանդողների  անհատական պլաններ ըստ ուսումնական շրջանների։
    Տնային ուսուցման ծրագրեր։ 
    Ցանցում առկա ուսուցման հնարավորություն չունեցող սովորողների՝ սահմանված կարգով ընդգրկում հեղինակային կրթական ծրագրի հեռավար կազմակերպման մեջ։ 1-12-րդ դասարանի սովորողների հեռավար ուսուցման ծրագրերի լրամշակում, ուսումնական նյութերի ստեղծում։
    2020-2021 ուսումնական տարվա սովորողների ցանցային ընդունելության, ուսումնառության պայմանագրերի, մուտքի ճամբարների նախագծեր։
    Ցանցի մանկապարտեզների, դպրոցների ղեկավարներին, մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջներ, ընտրության բաց համակարգ, վերապատրաստման ծրագրեր։ 
    Լրացուցիչ ֆինանսավորման առաջարկների նախագծերի ներկայացում ՀՀ ԿԳՄՍՆ, շահառուներին, գործընկերներին։
    Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների դասընթացներ, մանկավարժական բաց ճամբարների նախագծեր։
    Կրթահամալիրի իրավակազմակերպական ձևի փոփոխության առաջարկ հիմնադիր ՀՀ կառավարությանը։ Նոր կանոնադրութուն։ 
  2. Հեղինակային հանրակրթական ծրագրերի կազմակերպում։  Բլեյան բաց ցանցի հանգույցների  ստեղծման նախագծեր։
    Հեղինակային կրթական ծրագրերի իրականացման, մանկավարժական աշխատողների  և սովորողների կարողությունների զարգացման բաց համակարգի գործունեություն՝ բազմալեզու կայքի, ենթակայքերի շուրջտարյա-ամենօրյա գործունեություն։
    Կրթահամալիրի նորացված TV, ռադիո։
    Մեդիագրադարանի, հեղինակային կրթական ծրագրի ձայնադարանի, տեսադարանի, ցուցասրահի, խաղադարանի գործունեություն։
    Հեռավար ուսուցման բաց նախագծեր, առարկայական ֆլեշմոբներ։ Մանկավարժական «Դպիր» ամսագրի 15 համար, այդ թվում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն։ Հեղինակային կրթական ծրագրի մեթոդական-կազմակերպական տեսադասեր։ Մանկավարժական աշխատողների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, ակումբների, ստեղծագործական խմբերի, սովորողների ուսումնական բլոգների շուրջտարյա գործունեություն, բլոգային ուսուցման նոր նախագծեր, կրթահամալիրային, դպրոցական, դասարանական, խմբային TV-ռադիոներ, պատանեկան խմբագրություններ։
    Բլեյան բաց ցանցի դպրոցի, մանկապարտեզի, դպրոց-պարտեզի, դասարանի, խմբի ստեղծում շահառուների, համայքային նախաձեռնությամբ։
    Ցանցային, բաց ուսումնական նախագծերի փաթեթներ՝ դպրոցական, ակումբային, դասարանական, խմբային, ընտանեկան, անհատական. 
    - «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում», «Բնակավայրն առանց ճաղերի» նախագծեր.
    - ընթերցողական նախագծեր՝ Թումանյան, Չարենց, Տերյան, Իսահակյան, արևմտահայ, սփյուռքահայ, ժամանակակից, արտասահման, այդ թվում՝ իրանական, վրացական, թուրքական, եվրոպական, ամերիկյան, իսպանալեզու, այլ գրողներ, հոբելյանական նախագծեր՝ Աղայան 180, Խրիմյան Հայրիկ 200, Ալիշան 200, այլ, գրական թատրոնի
    - երկրագործական՝ կրթական պարտեզի, խաղողի ու գինու դպրոցի, ագարակային՝ կենդանիների բուծման-խնամքի նախագծեր.
    - ուսումնական կենտրոններում թերապիայի,  սովորողի ամբողջական ներառման նախագծեր (արտթերապիա, կենդանիների (ձի, ավանակ, շուն, ընտանի թռչուններ, ակվարիում, տերարիում), բույսերի խնամք, լող, մարմնամարզություն, արհեստներ.
    - ուսումնաարտադրական արհեստանոցներում արտադրությամբ ուսուցման նախագծեր.
    - քաղաքացիական կրթության նախագծեր.
    - բնապահպանական՝ «Գետը բնակավայրում», «Բնապահպանական թեժ կետեր», անթափոն կենցաղի-թափոնների վերամշակման, այլ.
    - դպրոցը բաց ծեսի բաց արվեստանոց, ազգագրական, ծեսով ուսուցման նախագծեր.
    - դպրոցը բնագիտության բաց լաբորատորիա.
    - դպրոցը կառուցողական խաղերի բաց լաբորատորիա.
    - գրական, մշակութային, հանրային, քաղաքական, պետական գործիչների, խաղողի և գինու արտադրության կազմակերպիչների, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպման, վարպետության պարապմունքների նախագծեր
    - «Հոգևոր Հայաստան», «Ուսումնական պատարագ» նախագծեր. 
    - «Գեղարվեստը կրթահամալիրում», «Համերգ հարավարևմտյան ֆիլհարմոնիկում», ցուցահանդեսների, ներկայացումների կազմակերպման  նախագծեր
    - 9-րդ, 10-12-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման բաց նախագծեր.
    - հանրակրթության բոլոր աստիճաններում առողջ ապրելակերպի՝ քայլքի, վազքի, լողի, հեծանվավարության, առողջ սննդակարգի, առողջության պահպանման այլ նախագծեր.
    - 1-3-րդ, 4-5-րդ դասարաններում՝ եռամարտի՝ մարմնամարզություն-վազք, լող, հեծանիվ, 6-12-րդ դասարաններում՝ հնգամարտի՝ նետաձգության, սուսերամարտի, հրաձգության, ձիավարության, լողի ուսումնական նախագծեր.
    - արտագնա՝ համերգի, ցուցահանդեսի մասնակցության, բնության, պատմության, արվեստի, գործչի թանգարանում, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունում, այլ վայրում ուսումնական պարապմունքների նախագծեր
    - հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունների, բարձունքների հաղթահարման նախագծեր։
    Դպրոց բնության գրկում. Արատեսի դպրական կենտրոնում շուրջտարյա հայրենագիտական, բնապահպանական, մարզական ճամբարներ, պատանեկան ստեղծագործական հավաքներ։ Արշավախմբային բաց ճամբարներ Հայաստանի այլ վայրերում։
    Ուսումնական բաց նախագծեր հանրապետության մարզերում՝ համերգ-ցուցադրություն-ներկայացում, համայնքային ծես, հեղինակային կրթական ծրագրի նախագծերի հանրայնացում։
    Հանրակրթական հայ-վրացական, Երևան-Ստամբուլ, Երևան-Փարիզ, հայ-իտալական, հայ-իրանական կամուրջների նախագծերի կազմակերպում, զարգացում՝ նոր գործընկերների ներգրավմամբ։
    Միջազգային ճամբարների, ծրագրի, ստեղծագործական հավաքների մասնակցության նախագծեր։
    Կրթահամալիրի մասնաժողովի, մասնախմբերի, 2-5 տարեկանների դաստիարակների, «Իմացումի հրճվանք» ծրագրի, մայրենիի-լեզվագործունեության, կազմակերպիչների, ծեսերի   լաբորատորիաների գործունեություն։ Մենթորական բաց լաբորատորիա։ Ուսուցչի հեղինակային TV-ներ։ Ցանցի մանկավարժական աշխատողների շուրջտարյա բաց դպրոցի, հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների դասընթացների կազմակերպում։ Մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգի շուրջտարյա գործունեություն։
    Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան, սեպտեմբերյան 15-րդ ամենամյա հավաքներ։ Կլոր սեղան-քննարկումներ։ 
    Մանկավարժական բաց ճամբարներ։
  3. Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում։
    2-5 տարեկանների խմբերում մանկան ինքնուրույնության զարգացման, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման, մանկական ծեսի  ամենշաբաթյա նախագծեր։ 
    Ամառային լողափնյա պարտեզ։
    Ընտանեկան նախագծեր։ Համայնքային ծեսերի նախագծեր։ «Պարտեզ ընտանիքում» նախագիծ։
    Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի տարածում 2-5 տարեկանների դաստիարակների բլոգների, դաստիարակների լաբորատորիայի, «Պարտեզ» բլոգների  միջոցով։
    Դաստիարակների լաբորատորիայի նախագծեր։ 
  4. Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպում։
    Սովորողների լրացուցիչ ուսուցման պարապմունքներ։
    Սովորողների, մանկավարժական աշխատողների ստեղծագործական ակումբներ՝ խմբագրություններ, երգչախմբեր, պարերգի, պարի, գործիքային խմբեր, գրական ակումբ, քանդակագործական ակումբ, Խաղարկային դատարան, քաղաքագետի ակումբ, այլ։ 
    Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում՝ կերպարվեստի-քանդակի, խեցեգործության, ոսկերչության, մետաղի և քարի գեղարվեստական մշակման նախագծեր։
    Խաղողի և գինու դպրոցում՝ տեխնոլոգիական հմտությունների զարգացման՝ այգեգործական, խաղողագործական, գինեգործական ուսումնական-արտադրական նախագծեր։ 
    Ուսումնական ագարակում, ջերմոցում երկրագործական, հնգամարտի, ազգային խաղերի, կենդանիների, բույսերի խնամքի, բուծման նախագծեր։
    Երաժշտության, պարի դպրոցում՝ դաշնամուրի, ջութակի, ֆլեյտայի, թավջութակի, կիթառի, ազգային նվագրանների ուսուցում, «Սեբաստացիներ» մանկավարժական երգչախումբ, վոկալ խումբ, սովորողների երգչախմբեր, պարերգի, պարի, գործիքային խմբեր։
    Շախմատի ակումբների գործունեություն։
    Մարզական՝ սուսերամարտի, նետաձգության, հրաձգության, թենիսի, ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, ձեռքի գնդակի ակումբների գործունեություն։ Շուրջտարյա լողուսուցում մանկական փակ լողավազանում։
    Սովորողների, մանկավարժական աշխատողների ստեղծագործական բաց ակումբներ՝ խմբագրություններ, մանկավարժական գրական ակումբ, քանդակագործական ակումբ, սովորողների խաղարկային դատարան, քաղաքագետի ակումբ, այլ։
    Ուսումնական կենտրոններում իրականացվող և հեռավար ուսուցման նախագծերում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներառում։
    «Ուսումնական գարուն», «Ուսումնական ամառ», «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ» բաց նախագծերով լրացուցիչ ուսուցման ճամբարներ ցանցի դպրոցներում, ուսումնական կենտրոններում։ Ամառային լողափնյա ճամբարներ։ Ակումբների տարածում հանրապետության դպրոցներում. քաղաքագիտական ակումբների ցանց։
  5. Սովորողների, մանկավարժական աշխատողների օժտվածության զարգացման բաց համակարգի կազմակերպում։
    Մայրենիի, մաթեմատիկայի, անգլերենի, ռուսերենի, շախմատի, բնագիտության, այլ ամենամսյա ֆլեշմոբներ։ Ֆլեշմոբների, լրացուցիչ ուսուցման փաթեթներ մեդիագրադարանում։
    Հանրակրթական ամենամյա բաց ստուգատեսներ՝ Դիջիթեք 2020 (թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ)՝ 12-րդ, բնագիտական-տեխնիկական՝ 6-րդ, ձմեռային մարզական՝ 6-րդ, 
    ընթերցողական, մայրենիի նախագծերի, հասարակագիտական-լրագրողական՝ 16-րդ, «Ձոն» տեխնոլոգիական նախագծերի 10-րդ, ազգագրական նախագծերի 4-րդ, աշնանային մարզական 7-րդ ստուգատեսներ։
    Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա միջազգային 2-րդ փառատոն՝ իր բաղկացուցիչ նախագծերով, ձյունե-սառույցի քանդակների ամենամյա 1-ին փառատոն Արատեսի դպրական կենտրոնում։ 
    Համերգների, հակաբացիլ տոնախմբությունների ցանցային կազմակերպում. հոգևոր, ժողովրդական երգերի, դասական երաժշտության տարածում Երևանում, մարզերում, Արցախում, հանրակրթական կամուրջներով Ստամբուլում, Վրաստանում, Իտալիայում, Փարիզում։ 
    Ցուցահանդեսների, պլեներների, պատանեկան ստեղծագործական հավաքների, ճամբարների կազմակերպում։ 
    Շախմատի գարնանային, ամառային, աշնանային բաց առաջնություններ, կարգային առաջնություններ։ 
    Լրացուցիչ կրթության համերգներ, ցուցադրություններ, մրցումներ։
    Մարզական ակումբների մասնակցություն հանրապետական, միջազգային մարզական հավաքների, մրցումների։
    Միջազգային նախագծերի մասնակցություն՝
    Երևան-Փարիզ նախագծային ճամբար Փարիզում՝ «Մկնիկ» ուսումնական կենտրոնի հրավերով,
    Իզմիրի տիեզերագիտական ճամբար 2020՝ կազմակերպիչների հրավերով,
    Երևան-Ստամբուլ ճամբարներ Ստամբուլի գործընկեր վարժարանների հրավերով, Վրաստանի «Ապագայի ճամբար» 2020՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանության միջոցով, Կախեթիի հայ-վրացական խաղողագործության-գինեգործության ճամբար գործընկերների հրավերով, իտալական «Լագո Դի Գարդա» միջազգային փառատոնի մասնակցության կազմակերպիչների հրավերով, պատանեկան խաղաղության ամենամյա ճամբարի մասնակցություն «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» աջակցությամբ, այլ նախագծեր։  

ՀՀ ԿԳՄՍՆ հետ կնքվող պայմանագրի հավելվածի նախագիծը