• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձնե քանդակների փառատոն

Ձնե քանդակների փառատոն Արատեսի դպրական կենտրոնում։
Փետրվարի 3-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կմեկնարկի Ձնե քանդակների սիմպոզիումը։
Մասնակիցները՝ հրավիրված քանդակագործներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, գեղարվեստի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ։ Կլինի նաև մարզական, մշակութային բաղադրիչ։
Մասնակիցների գիշերակացը և սնունդը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի կացարաններում։
Մասնակցության համար լրացնել հայտը, կամ զանգահարել 077 78 82 84 հեռախոսահամարին։

Փառատոնի ծրագիրը։

Ֆեյսբուքյան հրավերը։

Ձնե քանդակների ստեղծման պատասխանատու-համակարգող, քանդակագործ՝ Ալիսա Դանիելյան։

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի