• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեք

Սիրելի սովորողներ, դասավանդողներ, հունվարի 25-ին, ժամը՝ 23:59-ին Հանրակրթական դիջիթեք 2020-ը ավարտում է հայտերի ընդունումը: Հունվարի 8-ից մեկնարկած ստուգատեսում առ այսօր հայտագրվել է 649 աշխատանք՝ բոլորը կրթահամալիրից: Այսօրվա համար դիջիթեքյան ամենաներից առանձնացրել ենք Արևմտյան դպրոց-պարտեզին՝  ներկայացված աշխատանքների ամենաշատ քանակով և  Արևելյան դպրոց-պարտեզի սովորող Դավիթ Պողոսյանի աշխատանքը՝ մեկնաբանությունների ամենաշատ քանակով:
Հայտերի ընդունմանը մնացել է հինգ օր, այնպես որ շտապեք, ներկայացրեք, հանրայնացրեք ՏՀՏ միջոցներով կազմակերպված ձեր նախագծերը: Տեղեկացրեք նաև այլ դպրոցների ձեր ընկերներին,  ոգևորեք, աջակցեք, միասին մասնակցեք Հանրակրթական դիջիթեք ամենամյա բաց ստուգատեսին:
Շնորհակալ եմ: