• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2020թ.-ը Գյումրիում նշանակալի կդառնա հեղինակային նոր դպրոցի ստեղծմամբ

Գրառում է կրթահամալիրի շրջանավարտ, կրթական ցանցի շահառու Հասմիկ Մելքոնյանը Գյումրիից (գրառումները ներկայացվում են առանց խմբագրման).

2020թ.-ը Գյումրիում նշանակալի կդառնա հեղինակային նոր դպրոցի ստեղծմամբ։

Միայն կասեմ, որ անչափ ուրախ եմ, որ 10 տարի շարունակ հնարավորություն եմ ունեցել լինել տիար Աշոտ Բլեյանի սանը։
Այս դպրոցն իր աշակերտներին կրթում է բազմակողմանի, և բացի առարկայական գիտելիքներից, հնարավորություն է տալիս առնչվել մշակութային տարբեր ոլորտներին, ինչն էլ դրական ազդեցություն է թողնում աշակերտի հետագա կայացման մեջ։
Առաջին դասարանից սկսած ունեինք ազատ մտքի, խոսքի, արտահայտվելու, տարբերվելուց չխուսափելու, ստեղծագործելու ազատություն և իրավունք, իհարկե ամեն բան իր ճիշտ սահմաններում։
Անփոխարինելի է մեր դպրոցում տիրող միշտ ուրախ, վառ, պայծառ տրամադրությունը, փոխադարձ հարգանքը, յուրաքանչյուր ուսուցչի և աշխատակցի դրական և հոգատար վերաբերմունքը, որոնք թև էին տալիս մեզ, և այդ ամենն, իհարկե, ձեր շնորհիվ էր, որովհետև հենց դուք էդպիսին էիք... իսկ աշխատակազմի կրթական և մանկավարժական տվյալների մասին խոսելն անիմաստ է։
Դպրոցում, թե դպրոցից դուրս մեր ընկերն էիք ու մինչև օրս գրկաբաց ու մեծ ժպիտով եք ողջունում մեզ, իհարկե այստեղ չի տուժում տնօրեն-աշակերտ փոխհարաբերությունը. որ գրեմ, շատ երկար կգրեմ... ինչևէ, միգուցե մանկավարժի հենց այս որակներն են առիթ, որ մեր դպրոցը ծաղկում ու ծաղկում է։