• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

Կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում 2-5 տարեկանների խմբի դաստիարակի։

Կրթահամալիրի նախակրթարանի՝ 2-5 տարեկանների խմբի դաստիարակը.

  • ունի մասնագիտական կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը.
  • կազմակերպում է խմբի հիգիենիկ միջավայրը, ամենօրյա խնամքը.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • մասնակցում է դաստիարակների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, հանրապետության նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումների կազմակերպմանը.
  • կարողանում է.
    կազմել խմբի գործունեության ծրագիրը, ստեղծել ուսումնական նյութեր,
    կազմակերպել սաների ամենօրյա՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացմանն ուղղված գործունեությունը, 
    կազմակերպել ընտանեկան ուսումնական նախագծեր,
    զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել. 
    կազմակերպել սաների մարզական ամենօրյա գործունեությունը.
    զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, սաների հետ մասնակցել երաժշտական նախագծերի.
    կազմել և սաների հետ իրականացնել ուսումնական նախագծեր.
    կազմակերպել «Լողափնյա պարտեզ», «Ձմեռային պարտեզ», «Ծիսական պարտեզ» նախագծերը:
  • Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt  էլեկտրոնային էջում: