• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատողի բացակայելու, այդ մասին տեղեկացման

Աշխատողի օրվա աշխատակարգը որոշվում է նրա անհատական պլանով: Գործատուի (կրթահամալիրի տնօրենի) կամ նրա ներկայացուցչի (մասնաճյուղի ղեկավարի) որոշմամբ, հրամանով կարող է աշխատողի անհատական պլանում փոփոխություն կատարվել:

Աշխատողի համար բացակայություն է համարվում անհատական պլանից շեղումը։

Աշխատողի աշխատաժամանակի հաշվառումը (ներկա-բացակա, ուշացում, փոխարինում) կատարվում է մասնաճյուղի գրասենյակի ղեկավարի կողմից։ Աշխատողների հաշվառման մատյանը կրթահամալիրի կադրերի տեսուչի էլեկտրոնային պահոցում է՝ հասանելի գործատուի գրասենյակին, մասնաճյուղերի և դրանց գրասենյակների ղեկավարներին։ Մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը հաշվառման մատյանը լրացնում է աշխատանքային օրվա սկզբում։ Օրվա ընթացքում նա մատյանում գրանցում է աշխատողի ամեն մի կոնկրետ ուշացումը (ուսումնական պարապմունքից, սեմինարից, այլ), աշխատանքից շուտ գնալը։

Աշխատողը բացակայելու մասին մանաճյուղի, մասնաճյուղի գրասենյակի ղեկավարներին դիմում կամ տեղեկացնում է (արձակուրդի, հիվանդության, տոնական առիթի, արտակարգ պատահարի կամ այլ առիթով) էլեկտրոնային նամակով, նախօրոք, առնվազն բացակայությանը նախորդ օրը՝ կցելով բացակայության ընթացքում իրեն փոխարինելու պայմանավորվածությունը գործընկերոջ հետ, իր կատարելիք աշխատանքի կազմակերպմանն առնչվող առաջարկները։ Նախօրոք տեղեկացման անհնար լինելու դեպքում աշխատողն իր բացակայելու կամ ուշանալու մասին անձամբ կամ զանգով տեղեկացնում է մասնաճյուղի ղեկավարին և մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին:

Աշխատողի բացակայելու և բացակայության ընթացքում նրան փոխարինելու մասին տեղեկությունը մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը փոխանցում է կրթահամալիրի կադրերի տեսուչին:

Աշխատանքային օրվա ընթացքում վատ զգալու դեպքում աշխատողը դիմում է մասնաճյուղի բուժաշխատողին (անհրաժեշտության դեպքում գործընկերոջ օգնությամբ): Նախնական զննումից և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, եթե բուժաշխատողը որոշում է, որ աշխատանքի վայրում հետագա մնալը վնասակար է առողջությանը, աշխատողին ուղարկում է տուն, կամ, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոց: Այդ մասին բուժաշխատողը գրավոր տեղեկացնում է մասնաճյուղի ղեկավարին, մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, որը  գրանցում է արտակարգ պատահարը և կազմակերպում աշխատողին փոխարինելը:

Աշխատողը կարող է մինչև երկու օր բացակայել իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ և միջնորդությամբ: Առանց բժշկական թերթիկի երկու օրից ավելի բացակայելու համար աշխատողի դիմումով նրան կարող են տրվել իր հերթական վճարվող արձակուրդից օրեր կամ աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ չվճարվող արձակուրդ: Աշխատողի բացակայության կամ ուշացման հարգելի-անհարգելի լինելը՝ կապված կոնկրետ դրվագի հետ, որոշվում է գործատուի կողմից՝ հաշվի առնելով մասնճյուղի ղեկավարի առաջարկը:

Աշխատանքային ժամանակահատվածում կրթահամալիրից դուրս մասնագիտական աշխատանքի (վերապատրաստում, գիտաժողով, կոնֆերանս, հանդիպում, ցուցահանդես, համերգ, մրցույթ և այլ) գնալու համար աշխատողը առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր դիմում է գործատուին` նշելով այդ աշխատանքի ժամկետները, տեղը, կազմակերպչին և բերելով այդ աշխատանքին իր մասնակցության հիմնավորումներ, կցելով փաստաթղթեր՝ հրավեր, հայտարարություն, միջնորդություն և այլն, բացակայության ընթացքում իրեն փոխարինելու պայմանավորվածությունը գործընկերոջ հետ, իր կատարելիք աշխատանքի կազմակերպմանն առնչվող առաջարկները։ Գործատուն մեկնումից առնվազն մեկ օր առաջ հրամանով աշխատողի անհատական պլանում կատարում է փոփոխություն՝ աշխատավարձի պահպանումով կամ առանց պահպանելու, հրամանին կցելով անմիջական ղեկավարի ներկայացրած՝ փոխարինման կազմակերպումը և դասացուցակի փոփոխությունները։ Գործատուն աշխատողին այդպիսի աշխատանքի կարող է գործուղել իր նախաձեռնությամբ, դպրոցի կամ ուսումնական կենտրոնի, մասնագիտական խմբի ղեկավարի միջնորդությամբ։

Առանց զգուշացելու բացակայելը համարվում է անհարգելի: Աշխատողը մինչև հաջորդ օրը գրավոր բացատրություն է գրում կրթահամալիրի տնօրենին: