• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացակայող աշխատողին փոխարինելու կարգ

Կրթահամալիրի տնօրենի արձակուրդի ժամանակահատվածում, ԿԳՄՍ նախարաի հրամանով,  նրան փոխարինում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մնացած ժամանակ կրթահամալիրի տնօրենն աշխատում է առկա կամ առցանց:

Կրթահամալիրի փոխտնօրենի արձակուրդի ժամանակահատվածում նրան փոխարինում է կրթահամալիրի տնօրենի որոշած անձը: Մնացած ժամանակ փոխտնօրենն աշխատում է առկա կամ առցանց:

Կրթահամալիրի գլխավոր հաշվապահի արձակուրդի ժամանակահատվածում նրան փոխարինում է կրթահամալիրի տնօրենի որոշած անձը: Մնացած ժամանակ գլխավոր հաշվապահն աշխատում է առկա կամ առցանց:

Հաշվապահի արձակուրդի ժամանակահատվածում նրա գործառույթները բաշխվում են մյուս հաշվապահների, գլխավոր հաշվապահի միջև: Մնացած ժամանակ հաշվապահն աշխատում է առկա կամ առցանց:

Կրթահամալիրի գրասենյակի ղեկավարի արձակուրդի ժամանակահատվածում նրան փոխարինում է կրթահամալիրի տնօրենի որոշած անձը: Մնացած ժամանակ կրթահամալիրի գրասենյակի ղեկավարն աշխատում է առկա կամ առցանց:

Կրթահամալիրի կադրերի տեսուչի արձակուրդի ժամանակահատվածում նրան փոխարինում է կրթահամալիրի տնօրենի որոշած անձը: Մնացած ժամանակ կադրերի տեսուչն աշխատում է առկա կամ առցանց:

Կրթահամալիրի գնումների մասնագետի արձակուրդի ժամանակահատվածում նրան ոչ ոք չի փոխարինում: Մնացած ժամանակ գնումների մասնագետն աշխատում է առկա կամ առցանց:

Կրթահամալիրի մասնաճյուղի ղեկավարի արձակուրդի ժամանակահատվածում նրան փոխարինում է կրթահամալիրի տնօրենի որոշած անձը: Մնացած ժամանակ մասնաճյուղի ղեկավարն աշխատում է առկա կամ առցանց:

Մասնաճյուղի սպասարկող կամ օժանդակ անձնակազմի աշխատողի արձակուրդի ժամանակահատվածում մասնաճյուղի ղեկավարի առաջարկությամբ, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ նրա փախարեն ժամանակավոր աշխատող է ընդունվում, կամ նրա գործառույթները մասնաճյուղի ղեկավարը վերաբաշխում է մյուս աշխատողների միջև:

Մանկավարժական աշխատողի բացակայության դեպքում նրա գործառույթները փոխանցվում են ուրիշ մանկավարժական աշխատողի (աշխատողների): Փոխանցումը կազմակերպում է մասնաճյուղի ղեկավարը: Մանկավարժական աշխատողն իր բացակայելու մասին տեղեկացնելուն զուգահեռ մասնաճյուղի ղեկավարին ներկայացնում է բացակայության ընթացքում իրեն փոխարինելու պայմանավորվածությունը գործընկերոջ հետ, իր կատարելիք աշխատանքի կազմակերպմանն առնչվող առաջարկները: Բացակայող դասավանդողի փոխարինման կազմակերպման մասին տեղեկանքը կցվում է նրա անհատական պլանում փոփոխություն կատարող հրամանին՝ նշելով նաև՝ բացակայող դասավանդողին փոխարինումը մանկավարժական աշխատողի համար լրացուցիչ աշխատանք է, թե նրա անհատական պլանով այդ շրջանի համար որոշված հիմնական աշխատանքի մասը։