• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
26.12․2019թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2020թ. համար ստացել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության հրավերը և 10 սովորողի կրթաթոշակ։ Մասնակցությունը պատշաճ ապահովելու նպատակով.

  • ճամբարի նախապատրաստական աշխատանքը համարել ուսումնական նախագիծ՝ սովորողների ընդգրկում նախագծում, անգլերենի, սովորողների և նախագծի ղեկավարների համար թուրքերենի, տիեզերագիտության լրացուցիչ ուսումնական պարապմունքների կազմակերպում, ուսումնական-հայրենագիտական ճամփորդության ծրագրի և նախահաշվի ստեղծում, ճամբարում ներկայացվող մշակութային ծրագրի ստեղծում և նախապատրաստում.
  • ուսումնական նախագծի ղեկավար նշանակել կրթահամալիրի դասավանդողներ Էմանուել Ագջոյանին և Մարինե Մխիթարյանին, համակարգող՝ Լուսինե Բուշին․
  • նախագծի ղեկավարների ներկայացմամբ 2020թ․ հունվարի 8-ին հաստատել ուսումնական նախագծի աշխատակարգը և ժամանակացույցը։
  • նախագծի աշխատանքը սահմանված կարգով ներառել մասնակից մանկավարժական աշխատողների անհատական աշխատանքային պլանում։ 

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան