• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ձմեռ պապ 2019-2020». պարգևատրման մասին

ՀՐԱՄԱՆ
26․12․2019թ.

Որպես Ձմեռ պապի մրցանակ, ներքոնշյալ աշխատողներին պարգևատրել 60.000-ական դրամով: Վճարումը կատարել կրթահամալիրի 2019թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:

  1. Սուսան Մարկոսյանին՝ 2019թ․ ուսումնական օրացույցը սեբաստացու կյանք բերելու համար
  2. Սյուզի Մարգարյանին՝ մարմարյա սրահն անընդհատ ակտիվ-տոնական պահելու համար
  3. Քնարիկ Ներսիսյանին՝ կրթահամալիրի հյուսիսային դպրոցի հարավային սահմաններն անառիկ պահելու համար
  4. Տաթև Բլեյանին՝ ուսումնական հաստատության տանիքն ու նկուղն ուսումնական դարձնելու համար
  5. Մարիետ Սիմոնյանին՝ շարունակ ու բոլորիս մենթոր ընկերը լինելու համար
  6. Ազնիվ Մանուկյանին՝ «Բնակավայրն առանց ճաղեր» ուսումնական նախագիծը ստանձնելու համար
  7. Սեդա Թևանյանին՝ երգով-ծեսով մանկավարժական թռիչքի համար
  8. Տաթև Աթոյանին՝ կրթահամալիրի գեղարվեստի «Արտասահմանի» գործունեության համար
  9. Գրետա Սոխակյանին՝ յուրաքանչյուր աշխատողի կյանքում բարեխիղճ ներկայության համար
  10. Պետիկ Գասպարյանին՝ սեբաստացի ամենաերկարատև տնտեսվար-արհեստագործության համար
  11. Հերմինե Անտոնյանին՝ անկախ արհմիութենական կազմակերպության կանոնադրական գործունեության համար
  12. Լիլիթ Ազիզխանյանին՝ ամենատոկուն, ժպիտով սեբաստացիության համար

 

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան