• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը կրթական օբյեկտների պահպանության և շահագործման մասին

ՀՐԱՄԱՆ
11.12.2019թ.

2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը կրթահամալիրի 2019-2020 ոուստարվա ուսումնական օրացույցով, հանրակրթական հեղինակային  ծրագրերի ուսումնական պլաններով 1-11-րդ դասարաններում սովորողների ձմեռային ուսումնական արձակուրդն է, դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը՝ 2-5 տարեկանների, 12-րդ դասարանցիների, նախնական մասնագիտական (արհեստագորպծական) փորձնական ծրագրերի սովորողների ուսումնական արձակուրդը, դեկտեմբերի 24-26-ը ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած ժամանակացույցով 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննություններ են։  Սա նկատի ունենալով՝

  1. դպրոց-պարտեզներում, քոլեջում  2-4, 5 տարեկանների, 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիների ամանորի տոնախմբություններն անցկացնել դպրոցների ղեկավարների հաստատած աշխատակարգով, հրապարակված ժամանակացույցով.
  2. դեկտեմբերի 23-27-ը կրթահամալիրի կրթական օբյեկտներում կազմակերպել՝
  • 2-5 տարեկանների խմբերի գործունեությունը,
  • քոլեջի սովորողների ուսումնական գործունեությունը,
  • մանկավարժական ձմեռային բաց ճամբարը,
  • «Մուտք կրթահամալիր» սովորողների, մանկավարժական ճամբարներ․
  • լրացուցիչ կրթության ճամբարներ.
  • «Ուսումնական ձմեռ» այլ նախագծեր։

Այդ օրերին շենքերը սահմանված կարգով ջեռուցել՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան։ Ագարակում ապահովել վառարանային ջեռուցում։

  1. Հաստատում եմ 2019թ. դեկտեմբերի 27-ից 2020թ. հունվարի 7-ը կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները, հերթապահի աշխատանքի նկարագրությունը (հավելված 1), կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակը (հավելված 2), աշխատողների հերթապահության ցուցակը, ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 3):
  2. Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը, նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16 աստիճան։
  3. Կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում, այդ թվում՝ նաև ծածկած լողավազանում, բնականոն գործընթացը վերսկսել հունվարի 8-ից՝ որպես նախագծային-ստուգատեսային ճամբարներ։
  4. Կրթական օբյեկտների ղեկավարներին՝ դեկտեմբերի 24-ին ներկայացնել արձանագրություն՝ շենքերի, այդ թվում՝ ծածկած լողավազանի, հրամանից բխող պահանջների ապահովման վիճակի մասին, հունվարի 7-ին գրավոր հաղորդել շենքերի՝ նոր ուսումնական շրջանը սկսելուն պատրաստ լինելու մասին։
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին։
  6. Աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Էրիկ Սարիբեկյանը:

Կրթահամալիրի տնօրեն`      Ա. Բլեյան