• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
06․12.2019թ.

«Ձմռան մեկնարկ Արատեսում» նախագծով ս․թ․ դեկտեմբերի 7-9-ին կազմակերպել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների եռօրյա հայրենագիտական, արշավախմբային, ռազմամարզական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով.

  • ճամփորդության ղեկավար նշանակել Ջուլի Սիմոնյանին, Նելի Փիլոյանին և Նարեկ Կարապետյանին․
  • հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  • մասնակիցների մեկնումը՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 11.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան - Սևան – Հայրավանք – Մարտունի - Վարդենյանց լեռնանցք - Օրբելիների քարավանատուն – Շատին – Եղեգիս - Արատես երթուղով, վերադարձը՝ դեկտեմբերի 9-ին, մինչև ժամը 20.00, Արատես – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ – Արտաշատ - Երևան երթուղով․
  • մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 60 DA 077 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Վահան Վարդանյան (հեռ.` 094 16 56 41)․
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40.000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Ասատուրեան Մարքրիտ (12-րդ դասարան)
  2. Խաչատրյան Լուսինե (12-րդ դասարան)
  3. Ջամալյան Վահագն (12-րդ դասարան)
  4. Գրիգորյան Մարգարիտա (11-րդ դասարան)
  5. Գրիգորյան Լիանա (11-րդ դասարան)
  6. Խաչատրյան Լուսինե (11-րդ դասարան)
  7. Բադալյան Հրայր (10-րդ դասարան)
  8. Նավասարդյան Հայկ (10-րդ դասարան)
  9. Մարտիրոսյան Կարեն (10-րդ դասարան)
  10. Թորոսյան Դավիթ (10-րդ դասարան)
  11. Չերքեզյան Տիգրան (10-րդ դասարան)
  12. Ղազարյան Խաչիկ (10-րդ դասարան)
  13. Ղազարյան Կարեն (10-րդ դասարան)
  14. Հովսեփյան Նարեկ (9-րդ դասարան)
  15. Պետրոսյան Արկադի (9-րդ դասարան)