• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՀ Մարտունու թիվ 1 և Շուշիի Խ․ Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցների սովորողների ու ուսուցիչների խմբի ընդունելությունը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
28.11.2019թ.

ԱՀ Մարտունու թիվ 1 և Շուշիի Խ․ Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցների սովորողների ու ուսուցիչների խումբը (3 ուսուցիչ, 11 սովորող) կրթական փոխանակումների ծրագրով, ԱՅԲ կրթական հիմնադրամի կազմակերպած «Պատանի քիմիկոսներ» համահայկական 10-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլին մասնակցելու համար նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ին հյուրընկալվում է կրթահամալիրում (հիմք՝ Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի նամակը)։ Խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Գոհար Բալջյանին և ընկերներին.
  2. ընդունել ի գիտություն խմբի կազմը (հավելված 1).
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում, պատասխանատու` Գոհար Բալջյան.
  4. Նոյեմբերի 30-ին խմբի նախաճաշը կազմակերպել կացարանում՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրեն`    Ա. Բլեյան

Հավելված 1
Ցուցակ

  1. Բաբայան Անգելինա
  2. Համբարձումյան Արմինե
  3. Գրիգորյան Գոռ
  4. Հարությունյան Վահագն
  5. Գրիգորյան Գևորգ
  6. Խաչատրյան Դավիթ
  7. Նունե Հակոբյան – ղեկավար
  8. Ավանեսյան Գևորգ
  9. Հարությունյան Մարիամ
  10. Գրիգորյան Աստղիկ
  11. Դանիելյան Աննա
  12. Գրիգորյան Լիա
  13. Պողոսյան Կարինե – ղեկավար
  14. Կարապետյան Կարինե - մարզիչ