• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
27.11.2019թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը հաստատելու մասին» N 1079–Ա/2 հրամանը, կրթահամալիրի 2019-2020 ուսումնական տարվա ուսպլանները` 2019-2020 ուստարվա 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների դեկտեմբերյան փուլի կազմակերպման նպատակով.

  1. կրթահամալիրի Ավագ դպրոցում ստեղծել քննական կենտրոն և ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնական՝ Լիլիթ Գասպարյանին.
  2. ընդունել ի գիտություն ՀՀ ԿԳՆ հաստատած՝ գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցը.
  3. դպրոցի կայքի քննական կենտրոնի էջում սահմանված կարգով ապահովել հրամանում հիշատակված հիմքերի, աշխատանքներին վերաբերող տեղեկությունների, արդյունքների հրապարակումը.
  4. քննական թեստերը ստանալու և քննական կենտրոն հասցնելու պատասխանատու համարել Ջուլի Սիմոնյանին.
  5. Լիլիթ Գասպարյանին՝ պետական ավարտական յուրաքանչյուր քննության ավարտից հետո ԳԹԿ-ի կայքում մուտքագրել քննությունների արդյունքները՝ կրթահամալիրի ավագ դպրոցի անհատական էջում՝ «Ավարտական քննություններ» բաժնի «Գնահատականներ» ենթաբաժնում.
  6. հիշեցնում եմ քննական կենտրոնի ղեկավարին, որ փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, որոնք 2019-2020 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն ուսումնական շրջանի արդյունքներով.
  7. Լիլիթ Գասպարյանին՝ հրամանին անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

   Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան