• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գույքագրման հանձնաժողով ստեղծելու և գույքագրում իրականացնելու մասին

ՀՐԱՄԱՆ
22.11.2019թ.

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թ. Ապրիլի 9-ի թիվ 207 հրամանով հաստատված «Հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման» կարգի 2.1.1-ին կետը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու նպատակով․

  1. Կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գույքագրում անցկացնելու նպատակով ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողով, հետևյալ կազմով`

նախագահ`   Գևորգ Հակոբյան (փոխտնօրեն)

անդամներ՝   Լյուբա Աբրահամյան (գլխավոր հաշվապահ)

                    Լիլիթ Ազիզխանյան (գրասենյակի ղեկավար)

                    Սեն Միքայելյան (մասնագետ)

  1. Գույքագրման աշխատանքները տեղերում փաստացի իրականացնելու համար ստեղծել գույքագրման աշխատանքային հանձնաժողով (հանձնաժողովներ) հետևյալ կազմով.

նախագահ`   Գրետա Պողոսյան (հաշվապահ)

անդամներ՝  կրթական օբյեկտների ղեկավարի ներկայացմամբ նշանակված նյութական պատասխանատուներ՝ ըստ հաստատված կառուցվածքի (հավելված).

  1. Գույքագրումը սկսել 2019թ․ նոյեմբերի 25-ին և ավատել մինչև 2020թ․ հունվարի 15-ը։
  2. Գույքագրման տվյալները հանձնել հաշվապահություն ոչ ուշ, քան 2020թ-ի հունվարի 20-ը:
  3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել գլխավոր հաշվապահ Լյուբա Աբրահամյանին:


Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան