• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
22.11.2019թ.

«Արհեստների, արվեստների քաղաք Գյումրի» նախագծի շրջանակում կազմակերպել Հյուսիսային դպրոց-պարտեզի 3-րդ և 5-րդ դասարանի սովորողների երկօրյա հայրենագիտական-ուսումնական ճամփորդությունը Գյումրի: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Մարինե Մխիթարյանին, Ռիմա Քեքեջյանին, Աննա Ֆրանգյանին և Տաթև Աթոյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը Գյումրի` նոյեմբերի 23-ին, ժամը 9:15, գնացքով,  վերադարձը՝ նոյեմբերի 24-ին, ժամը՝ մինչև 20:00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ ԿԱԶԱ կենտրոնի հյուրատանը․
  6. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  7. գլխավոր հաշվապահին՝ ճամփորդության ղեկավարներին հաշվարկել և վճարել գործուղման ծախսերը․
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա․ Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
5-րդ դասարանցիներ

  1. Արսինե Բադալյան
  2. Վարդանյան Կարեն
  3. Նիքոլյան Լորի
  4. Սարգսյան Լևոն
  5. Բադալյան Կատարինա
  6. Քեքեջյան Մելանյա
  7. Սահակյան Լորի
  8. Սարգսյան Գայանե

3-րդ դասարանցիներ

  1. Տեր-Մովսիսյան Ալեքս
  2. Դանիելյան Դավիթ
  3. Գասպարյան Գեղամ
  4. Մելքոնյան Ակսել
  5. Մելքոնյան Ալեք
  6. Սահակյան Մարիա
  7. Մուրադյան Էլիզա

Հավելված 2
Ծրագիր
23.11.19թ․

09:15՝ Մեկնում
12:00՝ Ժամանում Գյումրիի Կազա կենտրոն
13։00՝ Ճաշ
14։00՝ «Ուսումնական Գյումրի 2020» նախագծային հանդիպում Կազա կենտրոնում
15:30՝ Այցելություն ճոնի՝ գդակ կարող դերձակի մոտ
16։30՝ Այցելություն խցաններից իրերի և Գյումրիի ֆռռիկի արվեստանոց, Արսեն Վարդանյան Շիրակի Բազե
18:00՝ Ասլամազյան քույրերի թանգարանում ցուցահանդեսի դիտում
19:00՝ Ընթրիք
20:00՝ Երեկոյան Գյումրի
22:00՝ քուն

24.11.19թ․

08։00՝ վերկաց
09:00՝ նախաճաշ
10:00՝ Այցելություն մուշուրբայի վարպետ Էդիկ Ժամկոչյանի արվեստանոց
11։30՝ Այցելություն Ձիթողցոնց թանգարան
13։00՝ ճաշ
14։00՝Քայլք դեպի Սև բերդ
16:00՝ Այցելություն փամփուշտներից զարդեր պատրաստող վարպետի արհեստանոց
17։55՝ Մեկնում երկաթգծի կայարանից
20։05՝ Ժամանում Երևանի Սասունցի Դավիթ կայարան