• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
15․11.2019թ.

Նոյեմբերի 18-22-ը կրթահամալիրում «Մանկան ծննդյան ուրախություն» ծիսական նախագծի շրջանակում կազմակերպվում է  հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների   (ցուցակը կցվում է) վերապատրաստման հերթական փուլը: Այդ նպատակով.

  1. 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված)․
  2. վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
  3. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  4. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել կրթահամալիրի Քոլեջում․ ընդունելության պատասխանատու՝ Նելի Արղության
  5. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Գոհար Բալջյան.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Մասնակիցներ

Կոտայքի մարզի «Քաղսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ից

  • Անահիտ Վիրաբյան
  • Մերի Հունանյան

ԵՊՀ-ից ուսանող

  • Մարիա Մկրտչյան

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան