• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարի, մարդկանց չբաժանող միջավայր

Լիլիթ Բլեյան, Արևմտյան դպրոցի սովորող Սոնա Հովհաննիսյանի մայրիկ․

Պատերը քանդվեցին «հին» Հայաստանում ու վերականգնվում են «նոր», հետհեղափոխական Հայաստանում։ Համայնքը մեկ ընդհանուր կանաչ, ազատ, ոտքի ու հեծանվի, սայլակի ու ընդհանրապես մարդու համար անցանելի տարածք դարձնելու, ծառ տնկելու ու կամուրջներ գցելու փոխարեն էլի նախընտրում ենք բետոնը լցնել, դարպասները դնել, որ կտրվենք իրարից, փակվենք, բաց լանդշաֆտը, ազատ տեսարանը մեզ սարսափեցնում են։
Ծով չունեցող ժողովուրդ ենք, դրանից է՝ ոչ դրսում ծով ունենք, ոչ էլ մեր ներսում։ Ներսինի շանսերը, ոնց նայում եմ, հեղափոխությունից հետո նույնիսկ ավելի են պակասել։

Մարինա Բախտագուլյանը Հյուսիսային դպրոցի սովորող Աստեր Խոստիկյանի մայրիկ․

Նախորդ գրառումը1-ին TV-ի եթերը

Սեբաստացի նախակրթարանի ու N 93 դպրոցի միջև ծավալվող պատմությունը նախահեղափոխական Հայաստանի հիմնական պայքարի շարունակությունն է՝ տեսակների և որակների, տգիտության պահպանման և լուսավորության տարածման ու հաստատման: Եվ ցանկապատն էլ այս պատմության մեջ նույնիսկ պաշտպանական նշանակություն չունի: Այն նշանային է՝ թշնամանքի խորհուրդ: Եվ քաղաքային իշխանությունները հօգուտ ցանկապատի կայացրած որոշմամբ վավերացնում են այդ թշնամանքն ու ստորագրում դրա տակ: Հիշում եք՝ ռեժիմը պայթուցիկներ նետեց այն պահին, երբ հեղափոխականները փորձում էին հաղթահարել խորհրդարանի ցանկապատը: Իսկ հեղափոխության առաջին շոշափելի հաղթանակներից խորհրդարանի այգու դռների բացվելն էր քաղաքացիների առջև:Երկու նախակրթարանների միջև բախումը, կրկնում եմ, լոկալ խնդիր չէ: Այս պատմությունը արժեհամակարգերի, աշխարհայացքների բախման մասին է: Տգիտությունը, իհարկե, մարտնչող է միշտ և ծանր բան է դրա հետ առնչվելը: Բայց փորձը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, հաղթահարելի է: Քաղաքային իշխանությունները հո իրենց աչքերով են տեսել ոչ վաղ անցյալում, շատերը՝ նույնիսկ ակտիվ գործել:

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի