• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթություն առանց արգելքների

Աստղիկ Բեգլարյան, Հարավային դպրոց, 4-2 դասարանի Նատալի Ավագյանի մայրիկ

Աղջիկս 2 տարեկանից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան է, այսինքն 6 տարի։ Մեր դպրոցը չունի ցանկապատ։ Մենք ունենք տնօրինության և ծնողների ջանքով ստեղծված կանաչապատ, ծառերով ու ծաղիկներով գեղեցիկ տարածք, որի խնամքով նաև զբաղվում են երեխաները։ Այս 6 տարվա ընթացքում չի եղել ոչ մի դեպք, որ օտար մարդ մտնի դպրոց, վնասի երեխաներին կամ սաներից մեկը դուրս գա ու կորի։ Հիմա մեր դպրոցի մոտ գտնվող մանկապարտեզների տնօրեններն ու ծնողները որոշել են ,որ անպայման պետք է իրենց երեխաներին պահեն պատերի հետևում, որ իփր էդպես ապահով է ու այդ ապահովությունը պետք է լինի ուրիշ երեխաների հաշվին,քանի որ մեր աշակերտները մի դպրոցից մյուս դպրոց անցնում են այդ ճանապարհով։ Այն միակ ապահով ճանապարհն է,ուրիշ ապահով ճանապարհ ուղղակի չկա։ Ես որպես Սեբաստացի ծնող դեմ եմ այդ չարաբաստիկ ցանկապատի կառուցմանը։

Դիանա Մնացականյան, Հարավային դպրոց,  4-2 դասարանի Ստեփան Իլոյանի մայրիկ․

Շուտվանից երկու հարևանի կռիվ տեսած չեք լինի։
Ուրեմն էս հարցը հասելա, մինչև իսկ վարչապետ, մի խոսքով մի կաթիլ մեղրի պատմություննա դառել։
Ուրեմն Սեբաստացու հարևանությամբ գտնվող համար 93 մանկապարտեզի տնօրենը որոշելա, որ պետքա տարածքը ցանկապատի, սահմանափակելով Սեբաստացու էրեխեքի ազատ և անվտանգ տեղաշարժվելու իրավունքը։
Ուրեմն տարածքը որոշվել էր կանաչապատվեր, բայց դե մենք հայերս կանաչ տարածք չենք սիրում, փոխարենը նախընտրում ենք ցանկապատ տարածք, պատճառաբանելով, թե բա Բլեյանը ուզումա տարածքը իրանով անի, բնականաբար սուտա, Բլեյանը որ շատ էլ ուզենա, ոչ մի սմ չի կարող իրանով անի, քանի որ տարածքը ամբողջությամբ պատկանում է պետությանը։
Ուզում եմ այս հարցը պատկան մարմինների ուշադրությանը գրավել և պարզել, թիվ 93 մանկապարտեզի տնօրենի ցանկությունները, որքանով են օրինական։
Տարածքը կանաչապատվելու է և վերջ։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի