Հարգելի բարեկամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն իր տասնամյա գործունեության առիթվ մայիսի 18-ին ժամը 15.15, հրավիրում է «ԱրտաՍահման» սրահ` հոբելյանական համերգի (Հասցե Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու 69/1):
Ծրագրում՝
Մ. Եկմալյան
Ե. Երկանյան
Կոմիտաս
- Երկնքի աստղերը
- Ծաղիկ ունեմ նարընջի
- Յար ջան, արի
- Քելեր ցոլեր
- Չինար ես
- Եկեք տեսեք
է. Հովհաննիսյան
Ե․ Երկանյան
- Էլեգիա
- Հոյ իմ նազանի յարը
Տ․ Մանսուրյան
- Ես իմ անուշ Հայաստանի․ միասնական կատարում
Նվագակցողներ` Լիլիթ Առաքելյան, Լաերտ Գրիգորյան
Համերգի ընթացքում կհնչեն նաև կրթահամալիրի դասավանդողների գործիքային կատարումներ:
Երգչախմբի մասին.
2012թ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հրավեր-առաջարկով խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հարություն Թոփիկյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնեց ուսուցիչների բազմաձայն երգչախումբ` «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը:
Երգչախումբը կրթահամալիրի «Հոգևոր Հայաստան» նախագծով, հայրենագիտական-կրթամշակութային արշավներով Կոմիտաս, հայ ազգային երաժշտություն է տարածում, ուսուցանում Հայաստանի մարզերում. քաղաքներում, գյուղերում, եկեղեցիներում, դպրոցներում, հրապարակներում:
2020թ երգչախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի ֆիզիկական բացակայությունից հետո երգչախումբը վերանվանվեց նրա անունով` «Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ»:
Այժմ այն ղեկավարում է կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Մարինե Ոսկանյանը:
Երգչախմբի համակարգող՝ Արմինե Թոփչյան:
Ազդագիրը՝ Կարինե Մացակյանի: