• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրային աուդիտ կրթահամալիրում

Ուսումնական նախագիծ

Սեպտեմբերի 30-նոյեմբերի 15

Աուդիտի* կազմակերպման սկզբունքները՝

  • մասնակցային. յուրաքանչյուրը՝ սովորող, ուսուցիչ, ծնող, բարեկամ, մասնակցում է աուդիտին նրա որևէ փուլում՝ ուսումնասիրության, արդյունքների, առաջարկությունների քննարկման, անհատական արդյունքների ներկայացման.
  • խթանող. մասնակիցներն անում են առաջարկություններ.
  • բաց. նյութերը, առաջարկությունները հրապարակվում են, հասանելի են։ Կազմակերպիչները ասուլիս-կլոր սեղաններ  են կազմակերպվում։

Իրականացնողները՝ կրթահամալիրի դպրոցի, քոլեջի նախագծային խմբեր։
Համակարգող՝ Նելլի Գեղամյան, քոլեջի նախագծային խումբ

Բովանդակությունը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հեղինակային մանկավարժության 30 տարի։

Աուդիտի հարթակները

  • Կրթահամալիրի տնօրենի ասուլիս հոկտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին, 24-ին, 31-ին. կազմակերպիչը՝ ամեն անգամ մի խումբ, որ պատրաստում է, վարում է
  • Ֆեյսբուքյան ասուլիսներ. կազմակերպիչը՝ տնօրենի ասուլիսի կազմակերպիչ խումբը
  • Տոնական հարթակ՝ նոյեմբերի 4-15

Աշխատակարգ

  • Գրանցվում-հրապարակվում են կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի 2017-2019 ձեռքբերումները նյութական միջավայրում։
  • «Հանրային աուդիտ» խորագրով ստեղծվում, հրապարակվում, տարածվում են ռեպորտաժներ, հարցազրույցներ, տեսանյութեր։
  • Կազմակերպվում են ասուլիսներ, ՖԲ ասուլիսներ, «Սեբաստացու օրեր» տոնի ծրագրով կլոր սեղաններ։

Ուսումնասիրության շրջանակը

  • Նյութական միջավայրը. գրանցման միավորները՝ քառակուսի մետր, աշխատանքում ներառված մարդկանց թիվ, կրթահամալիրի ծախսերը, շահառուների թիվ, շահառուների արձագանք
    - կրթական պարտեզ, կանաչ լանջերի ստեղծում, ամենօրյա խնամք
    - ուսումնական նկուղներ
    - ուսումնական տանիքներ
    - նոր, նորոգված ներքին տարածքներ՝ խմբասենյակ, կաբինետ, սրահ, արհեստանոց, արվեստանոց, ուսումնաարտադրական արհեստանոց
    - նյութական միջավայրում ընդհանուր գործածման նոր ուսումնական միջոցներ, գործիքներ, պիտույքներ
  • Նյութական միջավայրը՝ որպես ուսուցողական. ուսումնական ծառայությունները՝
    - փակ լողավազանի
    - խոհանոցի 
    - արվեստանոցի, արհեստանոցի, ուսումնաարտադրական արհեստանոցի, լաբորատորիայի, կաբինետի
  • Մարդկային ռեսուրսներ. 2017, 2018, 2019 թթ (թիվ, աշխարհագրություն)
    - սովորողներ
    - նախակրթարանի սաներ
    - երկարացված օրվա ճամբարի սովորողներ
    - աշխատողներ
    - կրթահամալիրում վերապատրաստված մասնագետներ
    - կրթահամալիրային նախագծերի մասնակցած սովորողներ, մանկավարժական աշխատողներ
    - մենթոր ուսուցիչներ
    - ծրագրի գործընկերներ, աջակիցներ
  • Հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում 
    - ուսումնառության պայմանագիր
    - անհատական ուսումնական պլան
    - ուսումնական պլանի կազմակերպման կարգեր
    - ուսումնական բլոգներ
    - ուսումնական նախագծեր
    - ուսումնական ճամբարներ, ստեղծագործական հավաքներ
    - մեդիագրադարան
    - կրթահամալիրի ներքին ցանց
    - ուսումնական TV, ռադիո
    - կրթական փոխանակումներ
    - հանրակրթական կամուրջներ
    - միջազգային նախագծերի մասնակցություն
    Առանձնահատուկը կրթահամալիրում
  • Դրամական ցուցանիշներ. 2017, 2018, 2019 թթ
    Մուտքեր՝
    - պետական հատկացումներ
    - սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված վճարումներ
    - սաների խնամքի և զարգացման պայմանագրով որոշված վճարումներ
    - լրացուցիչ կրթության պայմանագրով որոշված վճարումներ
    - կրթական այլ ծառայության համար պայմանագրային վճարումներ
    - այլ ներդրումներ (նպատակային, բարեգործական, ...)
    Ծախսեր՝
    - աշխատավարձ
    - դասավանդողների ամսական միջին աշխատավարձ
    - ապրանքների, նյութերի ձեռքբերում
    - կոմունալ ծախսեր
    - այլ ծառայությունների համար պայմանագրային վճարում

*Աուդիտը (հաշվեստուգում) կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթացն է։