• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում ուսուցչի օգնականի։

Կրթահամալիրում ուսուցչի օգնականը.

  • ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, փորձարարությամբ, աստղագիտությամբ,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որն օգտագործում է մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը.
  • 1-3-րդ դասարանի դասվարի հետ կազմակերպում է «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողների բազմամարտի (լողուսուցման, հեծանվավարության, վազքի) ուսումնական պարապմունքները,
  • 4-12-րդ դասարաններում դասավանդողների հետ կազմակերպում է ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ, տոներ-ծեսեր, ուսումնական նախագծեր՝ աշխատելով սովորողների հետ անհատապես.
  • դպրոցի կազմակերպչի, ներառականության մասնագետների հետ կազմակերպում է սովորողների անհատական աշխատանքի գործընթացը.
  • մասնակցում է տեխնոլոգիայի, մարզական պարապմունքների, ընտրությամբ դասընթացների կազմակերպմանը.
  • ուղղորդում է սովորողին կրթական գործընթացում.
  • սովորողներին ներգրավում է դասավանդողների առաջարկած նախագծերում.
  • կրթահամալիրի օրացույցով որոշված ծեսերին, ստուգատեսներին, պլեներներին ներգրավում է սովորողներին.
  • կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրի տարծման նախագծեր՝ հեծանվաերթեր, պարատներ, բացօթյա քննարկում-ընթերցանություններ, շրջակա միջավայրի խնամքի նախագծեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց