• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում հասարակագիտություն դասավանդողի։

Կրթահամալիրում հասարակագիտություն դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • կարողանում է՝
    • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
    • կազմել հասարակագիտական՝ իրավունքի, քաղաքացիական կրթության, հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր.
    • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի, առարկայական ֆլեշմոբի համար.
    • մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ հասարակական խնդիրների լուծման մասնակցության, միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
    • ճամփորդել սովորողների հետ. 
    • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: