• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոց ընդունելության կարգ

Նախագիծ

2019-2020 ուսումնական տարի

10-12-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան դասարանի  սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Մայր դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում:

Ավագ դպրոցի 10-12-րդ դասարան դիմողին ներկայացվում են ավագ դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը և դրա կազմակերպումը, ուսումնառության պայմանագրով որոշված պահանջները։ Առաջարկվում է ծանոթանալ նաև կրթահամալիրի քոլեջին,  իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրերին։

Ավագ դպրոց ընդունվել ցանկացողի համար պարտադիր է «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցությունը: Ճամբարը կազմակերպվում է  Ավագ դպրոցում՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, սովորողների՝ օրինակելի ուսումնական պլանով որոշված աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված նախագծային ուսուցման ստուգատեսի, կրթահամալիրային բաց նախագծի ստեղծագործական հավաքները, 3-5-օրյա արշավախմբային ճամբարները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։

Ճամբարի մասնակցությունը էլեկտրոնային գրանցում է ստանում, արդյունքներն ամփոփվում են սահմանված ձևաթղթով և սովորողի բլոգում։ Դրա հիման վրա ճամբարին մասնակցած սովորողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր։

Գրանցվում են՝

  • հեղինակային կրթական ծրագրի սովորողին անհրաժեշտ պարագաների և պիտույքների առկայությունը, այդ թվում՝ դպրոց բերվող անհատական համակարգիչ, տանը՝ համացանց, անհատական թվային այլ միջոցներ, անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացներին անհրաժեշտ գործիքներ,
  • սովորողի ներառման ցուցանիշներ, այդ թվում նաև՝ քայլելու, բարձունք հաղթահարելու, ինքնասպասարկման, հանրօգուտ աշխատանքի.
  • սովորողի հրապարակած հաշվետվությունը, դպրոցի ընտրության հիմնավորումը։