• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրով ամենամսյա վերապատրաստումներ

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով մշակվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվում են ամենամսյա վերապատրաստումներ՝ 

  • նախադպրոցական հաստատությունների մանկավարժական և ղեկավար աշխատողների 5-օրյա դասընթացի՝ սեպտեմբերի 16-20-ին, հոկտեմբերի 21-25-ին, նոյեմբերի 18-22-ին, դեկտեմբերի 16-20-ին,
  • առարկայական մասնագետների համար՝ անհատական համակարգչով, բլոգներով, նախագծերով ուսուցման 4-օրյա դասընթացի՝ սեպտեմբերի 17-20-ին, հոկտեմբերի 22-25-ին, նոյեմբերի 19-22-ին, դեկտեմբերի 17-20-ին,
  • 1-3-րդ դասարանների դասվարների, երաժշտության ուսուցիչների և դաստիարակների, կերպարվեստի-տեխնոլոգիայի ուսուցիչների, կազմակերպիչների, դպրոցների գրադարանավարների եռօրյա դասընթացների՝ հոկտեմբերի 23-25-ին, նոյեմբերի 20-22-ին, դեկտեմբերի 18-20-ին։

Դասընթացները ծրագրում և կազմակերպում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները։ Պարապմունքներն իրականացվում են ուսումնական գործուն միջավայրում, մասնագիտական հմտությունների փոխանցման գործնական նախագծերով: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր:
Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական առցանց լրացվող հայտով կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության հայտով, որ ուղարկվում է [email protected] հասցեին։

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։ 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել 010 747246, 091431099, գրել [email protected] կամ այցելելել մեզ։ 

Հասցե՝ Րաֆֆու 57, հեռախոս՝ 10 747246, 091431099, էլ.հասցե՝  [email protected] կամ