• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամուլսարի հարցում պատասխանատվությունը կկիսեն բոլորը, կամ էլ ոմանք վայր կդնեն մանդատները

Իշխանական թիմում Ամուլսարի հարցի վերաբերյալ տարակարծություններն ու քննարկումները լավ են, սակայն նրանք՝ որպես քաղաքական թիմ, որը մասնակցել է ընտրություններին, քվե է ստացել, պետք է հանդես գա մեկ միասնական դիրքորոշմամբ։ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Բլեյանը կարծում է, որ հարցն ուժով լուծելը ոչինչ չի տա, պետք է լինի հանրային համաձայնությամբ։
«Ո՞վ ասեց, որ ջերմուկցին այնքան անպատասխանատու է, որ չի ուզում լսել փաստարկները։ Եթե չուզենա լսել,  դա վերջն է։ Կառավարությունն ինքն էլ պատասխանատու է իրեն զգում ու հասկանում են, որ սա միակ խնդիր չէ։ Խնդիրը լուծելու մեթոդը պետք է խելացի ընտրվի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի