• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի հետ՝ նաև «Ուսումնական ամառ» ծրագրով

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը լավ առիթ դարձավ, որ Արցախի ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ընդարձակվի՝ ներառելով նաև կրթահամալիրի «Ուսումնական ամառ» ծրագրով գործող արշավախմբային ճամբարները։

Օգոստոսի 14-18-ը կրթահամալիրի դպրոց բնության գրկում ճամբարը Սևանի «Ժայռում» կգործի Արցախի Ստեփանակերտի տարբեր դպրոցների, կրթահամալիրի Արևելյան, Միջին դպրոցների խմբերի միասնական նախագծով։ Նույն օրերին կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում Արցախի Ասկերանի շրջանի տարբեր դպրոցների, կրթահամալիրի ավագ, Աշտարակի, Ապարանի դպրոցների խմբերի միասնական նախագծային ճամբարն է։ Երկու ճամբարում էլ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի, Վայոց ձորի կառույցները արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների փոխանցման պարապմունքներ կանեն, ինչպես նախորդ փուլերում։

Այսպես ընդարձակվում է հայրենիքը հայ սովորողների համար, համատեղ ապրած օրերը, միասին ստացած տպավորությունները բնության անկրկնելի տեսարաններից, հայրենագիտական, բնապահպանական, մարզական գործունեությունը, լողը, խարույկով-կիթառով-ընթերցումով երեկոները ընկեր են դարձնում նրանց։

Ճամբարային նախագծերին, դրանց լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, ղեկավարների, սովորողների ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Օգոստոս-սեպտեմբերին մեր ուսումնական ճամբարները բաց են համատեղ նախագծերի, ստեղծագործական հավաքների համար։

Աղբյուրը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգը։