• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մաթեմատիկայի դասավանդողի։ 

Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, սիրում և հետաքրքրվում է մաթեմատիկայով,
  • տիրապետում է մաթեմատիկայի դասավանդման տարբեր հնարքների,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • կարողանում է.
    կազմել դպրոցական մաթեմատիկայի, նրա առանձին բաժինների ուսուցման, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր, 
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար, 
    կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
    ճամփորդել սովորողների հետ.
    կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց